Կարծիք

06.06.2019 13:55


Նիկոլի փսիխոզն օրեցօր ծանրանում է

Նիկոլի փսիխոզն օրեցօր ծանրանում է

Այսօր կառավարության նիստում վարչապետի աթոռը զավթած Նիկոլը հայտարարեց, թե բա՝ քաղաքում կան սևազգեստ ավազակախմբեր, որոնք նախկին ռեժիմի կողմից հրահրվում են, որպեսզի քանդեն իր հեղափոխական Հայաստանը: Նա խիստ հանձնարարական տվեց ուժային կառույցներին՝ անհաշտ պայքար մղել այդ սևազգեստ խմբերի դեմ, նրանց «տեղորոշել, սև շորերը հանել, ծաղկավոր բաբոչկա կապել և ուղարկել օրինական կյանք»:
Ի՞նչ է սա՝ մի՞թե հերթական էժանագին PR-ը՝ զոմբիների աչքում բարձրանալու, խիստ ղեկավար երևալու նպատակով: Տեսեք-տեսեք, գործ եմ անում, ինձնից բան եմ ներկայացնում: Թե՞ սա Նիկոլի հերթական նոպան է, ընդ որում՝ արդեն հալյուցինացիաներով, երբ մարդու աչքին բաներ են երևում: Այսօր նրա աչքին սև շորերով մարդիկ են երևում, վաղը կերևան գազարագույն սկյուռիկներ կամ վարդագույն ծովախոզուկներ:
Մեկ այլ հիմարագույն արտահայտություն վարչապետ կոչվող անձի կողմից՝ «հանրային կյանքից պետք է դուրս մղվեն բռնություն քարոզող ուժերը»: Սա ասվեց այն բանից հետո, երբ դաշնակցական գործիչները ստանձնեցին ՀԱԿ-ի Վարդանչիկին ծեծելու պատասխանատվությունը:
Հիմա հարց եմ ուղղում՝ արդյոք Արցախի նախագահի «գլուխը քարով ցխելը» բռնության սպառնալիք չէ՞: Արդյոք Արման Բաբաջանյանի խոստումը՝ ընդդիմախոսի վիզը պոկելու մասին, բռնության սպառնալիք չէ՞: Արյդոք «ասֆալիտն փռելն ու պատերին ծեփելը» բռնության սպառնալիք չե՞ն: Արդյոք դատարանի դուռ փակելն ու դատավորին լուսամուտի գոգից բրդել-գցելը բռնություն չե՞ն:
Երբ որ հիմար Նիկոլը այս հարցերի պատասխանը կտա, այդ ժամանակ թող կարգադրի պատժել սևազգեստ մարդկանց: Եթե, իհարկե, նրանք կան իրականության, այլ ոչ թե իր երևակայության մեջ:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը