Կարծիք

06.06.2019 12:20


Իսկ ո՞վ խոսեց պատերին ծեփելուց, ասֆալտին փռելուց

Իսկ ո՞վ խոսեց պատերին ծեփելուց, ասֆալտին փռելուց

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում է թշնամանքից, բռնությունից, բռնության կոչերից, երկրում ստեղծված անբարենպաստ իրավիճակից...
Լա՛վ, իսկ ո՞վ ստեղծեց այդ վիճակը... Ո՞վ երկիրը բաժանեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների, հակահեղափոխականների, ո՞վ խոսեց պատերին ծեփելուց, ասֆալտին փռելուց, տեղները վերընկնելուց, ձայնները կտրելուց, հաթաթաներ տալուց, ո՞վ նպաստեց սոցցանցերում իշխանամետ օգտատերերի, իշխանական ֆեյքերի կողմից հայհոյանք, անեծքներ, վիրավորանքներ, հարձակումներ կազմակերպելուն... Ազատության հրապարակում ովքե՞ր հարձակումներ կազմակերպեցին, ովքե՞ր գլուխներ ջարդելու կոչեր արեցին՝ նույնիսկ Արցախի նախագահին...Ո՞վ... Դո՛ւք, իհարկե, իշխանավորներդ, ձեր համակիրները, ձեր համախոհները...
Այս ամենը նմանվեց ջայլամային քաղաքականության...Երկակի ստանդարտների կիրառման...
Երևույթներն ինչպես իշխանություններին է հաճո, այդ կերպ մեկնաբանելուն և կիրառելուն...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը