Կարծիք

06.06.2019 09:14


Ակզբից բոլորը հիանում էին Կեշայի պատմություններով, սակայն կամաց-կամաց հասկացան, որ Կեշան ուղղակի դատարկախոսի մեկն է

Ակզբից բոլորը հիանում էին Կեշայի պատմություններով, սակայն կամաց-կամաց հասկացան, որ Կեշան ուղղակի դատարկախոսի մեկն է

Այսօր «ժողովրդական» վարչապետը (նրա ու ժողովրդի միջև թիկնապահների անթափանց շղթան էր կանգնած) Աբովյանում, տարբեր կալիբրի չինովնիկների (Երևանից ու տարբեր տեղերից հավաքված) ու նրանց ջահել-ջուհուլների ուղեկցությամբ, մեկ տարի վաղեմության հեքիաթը պատմելով (հպարտ ու դուխով քաղաքացու մասին) փողոցից-փողոց էր անցնում, իսկ մարդիկ իրենց բնակարանների պատշգամբներից կամ փողոցների մայթերից տարակուսանքով նայում էին այդ ամենին, ու մտքների մեջ մտածում՝ «Ասես ինչքա՞ն պիտի շարունակվեն այս թամաշաները, ասես ե՞րբ ենք վերջապես մեր երկրում իշխանություն ունենալու, որը թամաշաներ կազմակերպելու փոխարեն կսկսի իր պարտականությունները կատարել»:

Աբովյանի այսօրվա թամաշան ինձ հիշեցրեց Կեշա թութակի մասին պատմող մուլտֆիլմը, երբ Կեշան բակում ներկայացումներ էր բեմադրում, մեծ ոգևորությամբ ինչ-որ անկապ բաներ էր (Թաիթի և այլն) պատմում բակի կենդանիներին, սկզբից բոլորը հիանում էին Կեշայի պատմություններով, սակայն կամաց-կամաց հասկացան, որ Կեշան ուղղակի դատարկախոսի մեկն է, ու եկավ մի պահ, որ նրան այլևս ոչ ոք չէր լսում, քանի որ Հպարտ ու Դուխով Քաղաքացու մասին դատարկաբանությունները, օհ ԿՆԵՐԵՔ, Թաիթիի մասին դատարկաբանությունները այլևս ոչ ոքի չէր հետաքրքրում:

Առակս զի՞նչ ցուցանե՝ Հարգելի՛ թավիշներ, դիտեք Ինոկենտի (Կեշա) թութակի մասին պատմող մուլտֆիլմը, մի գուցե որոշ հետևություններ անեք:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը