Կարծիք

06.06.2019 08:52


Փաշինյանի մասնակցությունն Աբովյանում ընթացող նախընտրական արշավին որքանո՞վ է օրենքի սահանում

Փաշինյանի մասնակցությունն Աբովյանում ընթացող նախընտրական արշավին որքանո՞վ է օրենքի սահանում

Մենք հասկանում ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի ռեյթինգը դեռ այնքան ցածր չէ, իսկ հետհեղափոխական էյֆորիան դեռ այնքան չի թուլացել, որ Փաշինյանն ազդեցություն չթողնի մարդկանց՝ ազատ ընտրություն իրականացնելու ունակության վրա:

Եվ եթե նա հայտարարի, որ Աբովյանում, օրինակ, պետք է ընտրվի իր ձախ ոտքի հողաթափը, այդ խեղճուկրակ հողաթափը, որը կյանքում նպատակ չուներ ընտրվելու, գուցե ոչ 80, բայց մի 50 տոկոս կխփի:

Հիմա Փաշինյանի մասնակցությունն Աբովյանում ընթացող նախընտրական արշավին որքանո՞վ է օրենքի սահանում, արդյոք չի՞ խախտվում ազատ մրցակցության և բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը և Ընտրական օրենսգրքի մի շարք այլ կետեր, օրինակ, ՀՀ ԸՕ 5-րդ Գլխի 18-րդ հոդվածի 6-րդ կետը, 22-րդ հոդվածը և այլն:

Հ.Գ.: Հարցս ուղղված է նաև մասնագետներին, բայց ոչ Վալերի Օսիպյանի նման «մասնագետներին»:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը