Կարծիք

05.06.2019 16:19


Բռնության և նիկոլության մասին

Բռնության և նիկոլության մասին

Վերջին երկու օրվա ընթացքում բուռն քննարկվում են բռնությունն ու անտոգոնիզմը (կամ քֆուրը), որոնց մասով եկեք մեկընդմիշտ մի քանի փաստեր արձանագրենք.
-Քֆուրը, փողոցային բառապաշարը, քաղաքական մանրախնդրությունը քաղաքական դիալեկտիկա է ներմուծել Նիկոլ Փաշինյանը,
-Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական կյանք է բերել նաև ՍՈՒՏԸ, անպատասխանատվությունը (բեզաչոտնիկություն), մարդկանց մասին ռեխը շաղ տալն ու պատասխան տալու ժամանակ վիդեո անելը,
-Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո` նախկինում իրեն հայհոյողները պաշտոններ ստացան ու հիմա էլ նույն ձևով փորձում են հայհոյել և անպատիժ մնալ,
Վերոգրյալ փաստերը անառարկելի են, և դրանց ամբողջական պատկերավորություն տալու համար առաջարկում եմ դրանք կոչել ՆԻԿՈԼՈՒԹՅՈՒՆ:
-Բռնության կոչերը` ասֆալտին փռել, պատերին տալ, ծնոտը կոտրել և այլն նույնպես Նիկոլ Փաշինյանի կողմից են բերվել քաղաքական մշակույթ,
-Անպատասխանատվություն+ամենաթողություն+բռնության կոչեր ամենաբարձր մակարդակով= այն, ինչ ունենք այսօր և այն, ինչ ավելի ծայրահեղ դրսևորումներ է ստանալու վաղը:
Էս ամեն ինչի հիմնական ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ, ՀԵՂԻՆԱԿԸ` Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով ՀՀ քաղաքացին է: Չփորձեք նորօրյա ՕԵԿ-ներով ու այլ կիսապռաշլյակ դեմքերով էս թեման ձեր վրայից սղցնեք: Միշտ հիշեք` լեզուներդ մաքուր պահեք` ձեր ցավն էլ տանեմ, բերաններդ ռեխ սարքեցիք, եթե ոչ էսօր, ապա հաստատ վաղը մյուս օրը հայտնվելու են ռեխներդ ջարդելու պատրաստ նվազագույնը 30 հոգի:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը