Փաշինյա՛ն, կարո՞ղ է՝ այդ մասին էլ է «կիրթ» Ալիևն ականջիդ շշնջացել վերելակներում
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր կառավարման ամեն մի օրը վնասում է ազգային անվտանգությանն ու պետական շահին:
Խոսելով իր հայտարարած «դավադիր ուժերի» մասին` ասաց, որ հանգել է այդ եզրակացությանը, քանի որ պաշտոնյաներից մեկը իր հետ հանդիպումից հետո օգնականին հանձնարարել է իր դեմ սոցիալական ցանցերում գրառում անել:
Սա ասում է ոչ բարով վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդ: Սա պետությո՞ւն է, թե՞ մսուր մանկապարտեզ:
Ամո՛թ է, հերի՛ք է անլրջացնեք ամեն ինչ ու երկրի ղեկավարումն իջեցնեք ֆեյսբուքչիների բամբասանքի մակարդակի:
Սրանով Փաշինյանի զավեշտալի մեկնաբանությունները չեն ավարտվում:
Ուշադրությո՛ւն. ՀՀ վարչապետն ասում է, թե Արցախի ղեկավարությունը մինչեւ իրեն տեղյակ չի եղել, թե ինչ է բանակցվում: Իրո՞ք: Կարո՞ղ է՝ այդ մասին էլ է ականջիդ «կիրթ եւ նորմալ անձնավորություն» Ալիեւը շշնջացել, ինչպես «Սանկտ-Պետերբուրգում պայմանավորվածություն չունենալու» մասին էր ասել:
Բա տարիներ շարունակ Արցախի ղեկավարները Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցչի հետ ի՞նչ են քննարկել:
Հայաստանի եւ Արցախի ղեկավարների բազմաթիվ հանիպումներ են տեղի ունեցել, որից հետո պաշտոնական հաղորդագրություններ են տարածվել, որ քննարկվել է բանակցային կարգավորման գործընթացը:
Ամեն խեղկատակություն էլ սահման է ունենում:
Գիտակցե՛ք, ի վերջո, որ Ձեր ստոր մանիպուլյացիաներին ականջ են դնում ոչ միայն երկրի ներսում: Հետո էլ նեղանում եք, թե դրսում լուրջ չեն վերաբերվում:

Հ.Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: Անունները ե՞րբ եք հրապարակելու: Թե՞ իրավիճակը իրավիճակի հետեւից փոխվում է:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից