Քաղաքական

05.06.2019 15:15

Մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգյանին որակում էր որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ․ Իվետա Տոնոյան

Մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգյանին որակում էր որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ․ Իվետա Տոնոյան

Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահը, ում նույն Գրիգորյանը չի ճանաչում որպես լեգիտիմ նախագահ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ տարակուսանք հայտնելով՝ հիմա ՍԴ անդամի թեկնածուն լեգիտի՞մ է, թե՞ ոչ:

Իր հերթին Իվետա Տոնոյանը նշեց, որ նախագահի կողմից 4 անգամ թեկնածու առաջադրելն ու խորհրդարանական մեծամասնության կողմից այդ թեկնածուին մերժելն առնվազն անլուրջ վերաբերմունք է խորհրդարանի, սահմանադրական ինստիտուտի, նախագահի ինստիտուտի նկատմամբ. «Կոչ էինք արել «Իմ քայլին» ու նախագահի ինստիտուտին անկեղծ լինել և ասել, որ գործընթացում ինչ-որ բան այն չէ»:

Խոսելով Գրիգորյանի թեկնածության մասին՝ Տոնոյանը նշեց, որ մեկ տարի առաջ նույն Գրիգորյանն Արմեն Սարգսյանին որակում էր որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, որպես ոչ լեգիտիմ նախագահ. «Այս դեպքում պետք է հասկանանք, թե, իր ձևակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրած թեկնածուն լեգիտի՞մ է, թե՞ ոչ»:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։