Կարծիք

05.06.2019 15:10


Վարչապետը կորցրել է կապն իրականության հետ

Վարչապետը կորցրել է կապն իրականության հետ

Երբ մարդը վատ վիճակում նստում է մեքենայի ղեկին, կապ չունի՝ խմա՞ծ է, վատառո՞ղջ, հոգնա՞ծ, թե՞ անքուն, մեքենայի ուղեւորները շատ անհանգիստ են լինում թե՛ տվյալ վարորդի համար եւ թե՛ իրենց համար, որ հայտնվել են կախվածության մեջ լուրջ խնդիրներ ունեցող մարդուց։

Բոլոր կատակներն ու հեգնանքները մի կողմ։ Լսելով այսօր վարչապետին՝ ես շատ անհանգիստ եմ թե՛ մեր երկրի համար, թե՛ բոլորիս համար, թե՛ երկրի ղեկը բռնազավթած մարդու համար։

Նա կորցրել է կապը իրականության հետ։ Ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում։

Կողքը մեկը չկա՞, որ ուղիղ դեմքին նայելով՝ ճշմարտությունն ասի, բացատրի, համոզի, պնդի, վերջիվերջո։

Ո՞նց անենք, որ նա գոնե Արցախից չխոսի եւ Արցախի խնդրով չզբաղվի։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը