Քաղաքական

05.06.2019 15:05

«Նույնիսկ մենք չենք կարող մեզ գաղտնալսել». ԱԱԾ տնօրենը գաղտնիք բացահայտեց

«Նույնիսկ մենք չենք կարող մեզ գաղտնալսել». ԱԱԾ տնօրենը գաղտնիք բացահայտեց

Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100–տոկոսանոց գաղտնիության ապահովումը գրեթե անհնար է: Հայտնի են տասնյակ ու հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ: Հազարավոր դեպքերի մասին էլ չի բարձրաձայնվել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով ՀՔԾ պետի հետ իր հեռախոսազրույցի գաղտնալսման մասին:

Վանեցյանը նշեց, որ մինչ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն տեղի մասնագետների հետ սկսել էր մշակել ծրագիրը, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր գաղտնալսումներից: Այդ ծրագիրն արդեն կա, չնայած դեռ թեսթային տարբերակն է: ԱԱԾ տնօրենն ասաց, որ հիմա այդ ծրագիրն իր հեռախոսի մեջ կա, այս պահին պաշտպանվության լուրջ մակարդակ կա: Այն հայկական պրոդուկտ է, սերվերը գտնվում է ԱԱԾ շենքում: Շատ մասնագետներ արդեն պնդում են, որ անհնար է այդ ծրագիրը շրջանցել և գաղտնալսում իրականացնել. «Նույնիսկ եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, չենք կարող»:

Հավելվածի աշխատանքային անունն ԱԱԾ է: Եթե այն իրեն արդարացնի, կգործարկվի ավելի լայն մասշտաբներով:

Ամեն դեպքում Վանեցյանը հորդորեց բոլորին զերծ մնալ ավել-պակաս խոսելուց, եթե ռոումինգով են խոսում։

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։