Հիտլերից մինչև Փաշինյան. «ժողդատավորների» ջատագովները (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսել է դատարաններից։ Նա կրկնել է իր այն միտքը, որ Հայաստանում չկա դատավոր, որ իր ասածները չանի։
Փաշինյանը սխալվում է կամ ցանկալին իրականության տեղ ներկայացնում։ Իրեն «չէ» ասող դատավոր կա։ Առայժմ կա։ Մասնավորապես, դատավոր ԱզարյանըՌոբերտ Քոչարյանի կալանավորումը ապօրինի համարելով՝ «ժողովրդի» վարչապետին ասաց «չէ»։ Դատավոր Դավիթ Բալայանն էլ նույն մարդուն ասաց «չէ»՝ ցուցադրաբար փորձելով ապօրինաբար պաշարված դատարանի շենք մտնել պատուհանից։ Երկուսն էլ դատական համակարգում ամենաբարձր վարկանիշ, պրոֆեսիոնալ հատկանիշներ ու պարկեշտ մարդու համբավ ունեցող դատավորներ են։ Էլի կան ինքնուրույն մարդիկ, որոնց էլ պատերազմ է հայտարարել Փաշինյանը։
Երբ Փաշինյանն ասում է, թե իրեն խամաճիկային դատարաններ պետք չեն, ստում է ու դեմագոգիայով զբաղվում։ Իրեն իրականում պետք են 100 տոկոսով վերահսկելի, խամաճիկային ու քաղաքատնտեսական մենաշնորհի ձևավորմանը նպաստող դակիչ դատարաններ։ Իր քայլերն ասվածի վառ ապացույցն են։
Դատարաններն այսօր էլ են կախված գործադիրից, ինչպես երեկ։ Բայց այն, ինչ ուզում է անել Փաշինյանը, պահանջում է ոչ թե կցորդ դատական համակարգ, այլ զանգվածային քաղաքական հետապնդումների և սեփականության զանգվածային վերաբաշխման գործիք դատարաններ։ Իրեն պետք են շվոնդերական ու շարիկովյան ոճի դատավորներ։ Ներկայիս դատավորների մեծ մասն, իրենց բոլոր թերություններով հանդերձ, այդպիսին չէ։ Հենց դրա համար էլ նախաձեռնվում են «բարեփոխումները» և «վեթինգը»։
Դեմագոգիա է նաև Փաշինյանի այն տեսակետը, թե, իբր, դատարանները չեն ներկայացնում ժողովրդին, ու հենց դրա համար են արվում փոփոխությունները։ Փաշինյանը «ժողովուրդ» ասելիս համեստորեն նկատի ունի ինքն իրեն։ Նրան իրականում պետք են այնպիսի դատարաններ, ինչպիսիք որ ստեղծվեցին, օրինակ, ֆաշիստական Գերմանիայում։
1933 թվականին կանցլեր (վարչապետ) դառնալուն պես Հիտլերը հարձակվեց դատական համակարգի վրա։ Նա էլ էր հայտարարում, որ դատարանները պետք է պատկանեն ժողովրդին, այսինքն՝ անձամբ իրեն։
1934 թվականին Հիտլերը ձևավորեց «Ժողովրդական դատական պալատ», որն անմիջապես իրեն էր ենթարկվում և ծառայում որպես ահաբեկման գործիք։ «Ժողդատավորները» նշանակվում էին ուղղակիորեն Հիտլերի կողմից՝ նախապես նացիստական հավատաքննություն անցնելով։
Ըստ ռեյխսմարշալ Գերինգի՝ իդեալական գերմանական դատավորը ժողովրդի ծոցից դուրս եկած մարդն է, որն ունակ է հասկանալու, թե ինչը կարող է օգուտ բերել գերմանացի ժողովրդին, իսկ ինչը՝ ոչ։
Օգուտն ու վնասը նացիստները, բնականաբար, գնահատում էին Հիտլերի ու նացիզմի պրիզմայով։
Ֆաշիստական Գերմանիայում «ժողովրդական դատարանները» սկսեցին առաջնորդվել ոչ այնքան օրենքով, որքան նացիստական գաղափարախոսությամբ ու ֆյուրերի ցանկությամբ։
Հետապնդվում էին բոլոր այն սուբյեկտները, որոնք, նացիստական գաղափարախոսությունից ելնելով, «հակա» էին համարվում, և որոնք կարող էին քաղաքական առումով ընդդիմախոսել Հիտլերին։
Ֆյուրերը շատ լավ հասկանում էր, որ տոտալիտար իշխանության հաստատման համար միայն օրենսդիր ու գործադիր իշխանությունների զավթումը բավարար չէ։ Թեկուզև փոքրիկ անկախություն ունեցող դատական համակարգը մի օր կարող էր ֆյուրերին ասել «չէ»։ Հենց այդ «չէ»–ն բացառելու համար էլ հարձակում կազմակերպվեց վեյմարյան դատական համակարգի վրա, և այն վերափոխվեց նացիստականի։ Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորը գիտեն, վերաշարադրելու կարիք չկա։
Հիմա Փաշինյանը գնում է նույն՝ «ժողովրդական դատարաններ» ստեղծելու ճանապարհով։ Տարբերությունն այն է, որ եթե Հիտլերն այդ ամենի տակ գաղափարախոսություն էր դնում, ապա մեր դեպքում գաղափարախոսությունը սկսվում և ավարտվում է Փաշինյանի անձնիշխանության հաստատմամբ, որն անխուսափելիորեն ավարտվելու է աննախադեպ կոռուպցիայով ու թալանով։
Այն, ինչ ուզում է անել քայլարածների առաջնորդը, ուղղակի սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Հայաստանը ֆյուրեր պահելու և տոտալիտար ռեժիմ հաստատելու ռեսուրս չունի։ Հատկապես երբ ամեն ինչ «ֆեյք» է՝ սկսած տնաբույծ «ֆյուրերից» մինչև «Իմպայքարըքայլը»։
Հիտլերից մինչև Փաշինյան. «ժողդատավորների» ջատագովները (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսել է դատարաններից։ Նա կրկնել է իր այն միտքը, որ Հայաստանում չկա դատավոր, որ իր ասածները չանի։
Փաշինյանը սխալվում է կամ ցանկալին իրականության տեղ ներկայացնում։ Իրեն «չէ» ասող դատավոր կա։ Առայժմ կա։ Մասնավորապես, դատավոր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ապօրինի համարելով՝ «ժողովրդի» վարչապետին ասաց «չէ»։ Դատավոր Դավիթ Բալայանն էլ նույն մարդուն ասաց «չէ»՝ ցուցադրաբար փորձելով ապօրինաբար պաշարված դատարանի շենք մտնել պատուհանից։ Երկուսն էլ դատական համակարգում ամենաբարձր վարկանիշ, պրոֆեսիոնալ հատկանիշներ ու պարկեշտ մարդու համբավ ունեցող դատավորներ են։ Էլի կան ինքնուրույն մարդիկ, որոնց էլ պատերազմ է հայտարարել Փաշինյանը։
Երբ Փաշինյանն ասում է, թե իրեն խամաճիկային դատարաններ պետք չեն, ստում է ու դեմագոգիայով զբաղվում։ Իրեն իրականում պետք են 100 տոկոսով վերահսկելի, խամաճիկային ու քաղաքատնտեսական մենաշնորհի ձևավորմանը նպաստող դակիչ դատարաններ։ Իր քայլերն ասվածի վառ ապացույցն են։
Դատարաններն այսօր էլ են կախված գործադիրից, ինչպես երեկ։ Բայց այն, ինչ ուզում է անել Փաշինյանը, պահանջում է ոչ թե կցորդ դատական համակարգ, այլ զանգվածային քաղաքական հետապնդումների և սեփականության զանգվածային վերաբաշխման գործիք դատարաններ։ Իրեն պետք են շվոնդերական ու շարիկովյան ոճի դատավորներ։ Ներկայիս դատավորների մեծ մասն, իրենց բոլոր թերություններով հանդերձ, այդպիսին չէ։ Հենց դրա համար էլ նախաձեռնվում են «բարեփոխումները» և «վեթինգը»։
Դեմագոգիա է նաև Փաշինյանի այն տեսակետը, թե, իբր, դատարանները չեն ներկայացնում ժողովրդին, ու հենց դրա համար են արվում փոփոխությունները։ Փաշինյանը «ժողովուրդ» ասելիս համեստորեն նկատի ունի ինքն իրեն։ Նրան իրականում պետք են այնպիսի դատարաններ, ինչպիսիք որ ստեղծվեցին, օրինակ, ֆաշիստական Գերմանիայում։
1933 թվականին կանցլեր (վարչապետ) դառնալուն պես Հիտլերը հարձակվեց դատական համակարգի վրա։ Նա էլ էր հայտարարում, որ դատարանները պետք է պատկանեն ժողովրդին, այսինքն՝ անձամբ իրեն։
1934 թվականին Հիտլերը ձևավորեց «Ժողովրդական դատական պալատ», որն անմիջապես իրեն էր ենթարկվում և ծառայում որպես ահաբեկման գործիք։ «Ժողդատավորները» նշանակվում էին ուղղակիորեն Հիտլերի կողմից՝ նախապես նացիստական հավատաքննություն անցնելով։
Ըստ ռեյխսմարշալ Գերինգի՝ իդեալական գերմանական դատավորը ժողովրդի ծոցից դուրս եկած մարդն է, որն ունակ է հասկանալու, թե ինչը կարող է օգուտ բերել գերմանացի ժողովրդին, իսկ ինչը՝ ոչ։
Օգուտն ու վնասը նացիստները, բնականաբար, գնահատում էին Հիտլերի ու նացիզմի պրիզմայով։
Ֆաշիստական Գերմանիայում «ժողովրդական դատարանները» սկսեցին առաջնորդվել ոչ այնքան օրենքով, որքան նացիստական գաղափարախոսությամբ ու ֆյուրերի ցանկությամբ։
Հետապնդվում էին բոլոր այն սուբյեկտները, որոնք, նացիստական գաղափարախոսությունից ելնելով, «հակա» էին համարվում, և որոնք կարող էին քաղաքական առումով ընդդիմախոսել Հիտլերին։
Ֆյուրերը շատ լավ հասկանում էր, որ տոտալիտար իշխանության հաստատման համար միայն օրենսդիր ու գործադիր իշխանությունների զավթումը բավարար չէ։ Թեկուզև փոքրիկ անկախություն ունեցող դատական համակարգը մի օր կարող էր ֆյուրերին ասել «չէ»։ Հենց այդ «չէ»–ն բացառելու համար էլ հարձակում կազմակերպվեց վեյմարյան դատական համակարգի վրա, և այն վերափոխվեց նացիստականի։ Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորը գիտեն, վերաշարադրելու կարիք չկա։
Հիմա Փաշինյանը գնում է նույն՝ «ժողովրդական դատարաններ» ստեղծելու ճանապարհով։ Տարբերությունն այն է, որ եթե Հիտլերն այդ ամենի տակ գաղափարախոսություն էր դնում, ապա մեր դեպքում գաղափարախոսությունը սկսվում և ավարտվում է Փաշինյանի անձնիշխանության հաստատմամբ, որն անխուսափելիորեն ավարտվելու է աննախադեպ կոռուպցիայով ու թալանով։
Այն, ինչ ուզում է անել քայլարածների առաջնորդը, ուղղակի սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Հայաստանը ֆյուրեր պահելու և տոտալիտար ռեժիմ հաստատելու ռեսուրս չունի։ Հատկապես երբ ամեն ինչ «ֆեյք» է՝ սկսած տնաբույծ «ֆյուրերից» մինչև «Իմ պայքարը քայլը»։
Կորյուն Մանուկյան