Կարծիք

05.06.2019 11:40


Երեք տիրոջ ծառա Վահե Գրիգորյանը

Երեք տիրոջ ծառա Վահե Գրիգորյանը

Սորոսից սնվող գրանտակերները 2018-ի իշխանափոխությունից հետո ողողեցին Հայաստանը, նրա քաղական-հասարակական դաշտն ու պետական կառույցները: Այդ գրանտակերների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցրել տկարամիտ փաստաբան, իր ողջ կյանքում անհաջողակ Վահե Գրիգորյանը: Այս անտուն, անտեր փաստաբանն իրականում երեք տեր ունի՝ Ջորջ Սորոսը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Փաշինյան Նիկոլը: Լինելով հոգով ծառայամիտ՝ նա անում է ամեն ինչ այդ երեք տերերին հաճոյանալու համար՝ թքելով ճշմարտության և արդարության վրա:
Մարդկային այս տեսակը մի իսկական ժանտախտ է, որը մետաստազներ է տալիս հասարակության մեջ և խարխլում պետությունը: Կլյաուզան, շանտաժը, գործ սարքելն ու կեղտոտ մանիպուլյացիաները հենց այս տեսակի շնորհիվ են դառնում քաղաքական կատեգորիա: Չունենալով սրբություն՝ հանուն փողի, շահի ու պաշտոնի՝ նրանք գնում են նույնիսկ ինքնաոչնչացման ճանապարհով:
Կհարցնեք՝ իսկ ինչո՞ւ ինքնաոչնչացման: Պատասխանեմ՝ որովհետև երբ Նիկոլի գահը տապալվի, միանգամից Վահե Գրիգորյանների նմաններն արժեզրկվելու են, նրանց այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվելու, և նրանք նորից ու նորից մնալու են նախկին քաղաքական տնանկները՝ ռուսերեն ասած «բոմժերը»:
Մենք չենք մոռացել գաղտնալսված հայտնի զրույցում հնչած մտքերը, համաձայն որոնց՝ Վահեն, որպես փաստաբան, «կանի և կասի՝ ինչ պետք է» լևոնանիկոլական իշխանության համար: Մենք չենք մոռացել նաև, որ 2005 թվականին նրա հանդեպ քրեական գործ էր հարուցվել խարդախության մեղադրանքով: Չենք մոռացել և չենք մոռանալու, որ սույն անձը սկսեց ինքնահաստատվել 2008-ի ողբերգական դեպքերից հետո՝ դառնալով տուժող կողմի փաստաբաններից մեկը և 10 զոհերի սպանության փաստը ծառայեցնելով իր խմբակի քաղաքական շահերին: Նա այդ ամոթալի գործունեությունը ծավալում է նաև հիմա: Մարդ, ով խաղում է զոհվածի հարազատների զգացմունքների հետ, պարզապես անբարոյական է:
Նիկոլի թվին ջրի երես բարձրացան այ այսպիսի թափթփուկներ: Բայց մի կողմից լավ է, քանի որ այժմ արդեն ակնհայտ է դարձել՝ ով ով է:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը