Կարծիք

05.06.2019 11:25


Շուռ տված արդարադատություն

Շուռ տված արդարադատություն

Եթե շատ կարճ ամփոփենք վերջին մեկ տարվա «իրավական գործընթացների» տրամաբանությունը, ստացվում է հետեւյալ պատկերը.
1. Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը կանխելը, եթե դա տեղի է ունեցել գործող նախագահի սահմանադրական իրավասությունների եւ պարտավորությունների շրջանակում` Սահմանադրությամբ նախատեսված կարգով ԱԺ հաստատմանը ներկայացված եւ հավանության արժանացած (իքս ժամանակով մայրաքաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին) հրամանագրով, սահմանադրական կարգի տապալում է, որի համար նախագահին պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկել։
2. Սահմանադրական կարգը տապալելու` հանրային կյանքը, այդ թվում` պետական ինստիտուտների աշխատանքը խաթարելու եւ կաթվածահար անելու միջոցով իշխանությունը գրավելը, ամբոխի անմիջական ճնշման տակ խորհրդարանին որոշումներ պարտադրելը սահմանադրական կարգի տապալում չէ։
3. Գործադիր իշխանության ղեկավարի կոչով դատարաններն արգելափակելը, դատավորների նկատմամբ բացահայտ ճնշում գործադրելը, վեթինգով սպառնալը, աշխատանքի վայր չթողնելը սահմանադրական կարգի տապալում չէ` «կլասիկ ժողովրդավարություն» է։
4. Հանրային դեմքերի, այդ թվում` Արցախի նախագահի գլուխը «քարերով ցխելու» հրապարակային կոչեր, ատելության քարոզ անելը, ներազգային թշնամանք սերմանելը, թոռների հետ զբոսնող քաղաքացու վրա բռունցքներով հարձակվելը քրեորեն պատժելի արարք չէ։
5. 4-րդ կետում նկարագրված արարքների հեղինակներին դաստիարակչական նպատակով մի մուշտի տալը, հայրական ապտակ հասցնելը քրեորեն պատժելի արարք է եւ պատժվում է օրենքի ողջ խստությամբ։
Առայժմ այսքանը։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը