Այս շաբաթվա տնտեսական միջազգային լրահոսում առանձնացավ մի լուր: Պարզվում է՝ ԱՊՀ անդամ երկրներից ամենակայուն ազգային վճարամիջոցն ունեն Հայաստանն ու Ադրբեջանը: Բոլոր նրանք, ովքեր սա դրական փաստ կընկալեն, կարող են այս տողից դադարեցնել հոդվածի ընթերցումը:
Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ հարևան երկրի հետ նույն բնութագրին արժանանալը վիրավորական է: Այլ այն, որ դասական տնտեսագիտության տեսանկյունից Ադրբեջանի տնտեսությունը հետաքրքրություն չի ներկայացնում` որպես «ասեղի վրա» նստած դասական օրինակ:
2014-ին նավթի գների կտրուկ անկումից առաջ Ադրբեջանի տնտեսությունն իր հիմնական ցուցանիշով (խոսքը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մասին է) առաջինն էր տարածաշրջանում` 7 890 ԱՄՆ դոլար: Նավթի գների հետ այս ցուցանիշը հալվեց:Մինչև 2018թ. տնտեսական ցուցանիշների ամփոփումը Ադրբեջանը շարունակում էր հպարտանալ, որ տարածաշրջանում պահպանում է առաջատարի դիրքը:
2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշն Ադրբեջանում 3 806 դոլար էր (Վրաստանում` 3 779, իսկ Հայաստանում՝ 3 060): 2017-ի պարագայում առաջամարտիկի դիրքը պահպանվել էր ` 4 131 դոլար (Վրաստանում` 4 078, իսկ Հայաստանում` 3937 դոլար): 2018թ. տվյալների ամփոփումն այլ պատկեր արձանագրեց. առաջինը Վրաստանն էր` 4 294 դոլար, երկրորդը՝ Ադրբեջանը` 4176, իսկ երրորդը՝ Հայաստանը` 4 174 դոլար:
Համաշխարհային բանկի այս տարվա փետրվարին հրապարակված կանխատեսումներով՝ այս գործընթացը կշարունակվի: Ավելին` ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական ցնցումների և համաշխարհային շուկայում էներգակիրների գների կայունության պարագայում եկող տարի մեր տնտեսությունը կարող է առաջ անցնել ադրբեջանականից: ՀԲ-ն հաշվարկում է, որ 2020թ. վրացական ՀՆԱ ցուցանիշը մեկ շնչի հաշվով կգերազանցի 5 հազար դոլարը, Հայաստանում այն կկազմի մոտ 4 730 դոլար, իսկ Ադրբեջանում` 4 590: Ադրբեջանական տնտեսության «համեստ» թվերն ամենևին էլ զարմանալի չեն: Փոխարենը՝ լուրջ ուսումնասիրության կարիք կա՝ պարզելու համար, թե ինչու է Վրաստանին հաջողվում առաջամարտիկ դառնալ:
Վրաց տնտեսության կառավարիչները վերջին տարիներին անընդհատ խոսում են ներդրումները տեղական արտադրանքով փոխարինելու անհրաժեշտության մասին: Տնտեսական վիճակագրությունն ապացուցում է, որ ոչ միայն խոսում են, այլև որոշակի քայլեր են ձեռնարկում: Առաջարկում եմ համեմատել մեր և Վրաստանի արտաքին առևտրի հիմնական թվերը: Որպեսզի արտաքին ապրանքաշրջանառության ծավալների տարբերությունը շոկ չառաջացնի, հիշեցնենք, որ Վրաստանի բնակչությունը կազմում է մոտ 3.8 մլն մարդ (մեր 3 մլն-ից պակաս թվաքանակի համեմատ):
2019թ. առաջին եռամսյակում Հայաստանն արտահանել է 543 մլն դոլարի ապրանք, Վրաստանը` 826 մլն դոլարի: Նույն ընթացքում Հայաստան ներմուծվել է 1 մլրդ 85 մլն դոլարի ապրանք, Վրաստան` 1 մլրդ 981 մլն դոլարի: Նկատելի է, որ երկու երկրում տարբերություն-սալդոն բացասական է. ներկրումը գերազանցում է արտահանմանը: Բայց եկեք համեմատենք: Ներկրումը մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ կազմում է 33.3 տոկոս, իսկ հարևան երկրում՝ մոտ չորս տոկոս պակաս` 29.4: «Շա՞տ է դա, թե՞ քիչ» հարցի պատասխանը ստանալու համար կարևոր է տեսնել նաև ընթացքը: Անցած տարի բացասական սալդոն վրաց տնտեսության մեջ կրճատվել է 6.8 տոկոսով: Իսկ 2018-ին, 2017-ի համեմատ, մեր ապրանքաշրջանառության ծավալում բացասական սալդոն հակառակը` աճել է 3.9 տոկոսով: Այսինքն, հարևան երկրում ներկրումները սեփական արտադրանքով փոխարինելու ծրագիրն աշխատում է:
Մեր պարագայում դժվար է խոսել նման ծրագրի առկայության մասին: Չգիտենք՝ որ ապրանքների արտադրության գծով է քաղաքականություն տարվում տեղական արտադրության մրցակցային դրական պայմաններ ապահովելու համար: Իհարկե, կարելի է այս ամենը հաշվի չառնել ու հպարտանալ, որ ՀԲ-ն, այնուամենայնիվ, կանխատեսում է, որ մեր տնտեսական զարգացումն առաջանցիկ է ադրբեջականի համեմատ: Բայց ավելի իրատես լինելու համար կարելի է մինչև վերջ կարդալ այդ կանխատեսում-հաշվարկները: Կարդալ ու իմանալ, որ ուրիշ հաշվարկ էլ կա: Համաձայն որի՝ տնտեսական բարեփոխումների դանդաղեցման և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպի նվազման դեպքում Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Թուրքիայի տնտեսությունները կարող են անկում գրանցել: Հուսանք, որ համաշխարհային գործընթացները «բարեհաճ» կգտնվեն, ու պնդենք, որ գլխավորը մենք ենք ու Վրաստանը: Կամ էլ՝ հակառակը:
Գլխավորը մենք ենք ու Վրաստանը
Այս շաբաթվա տնտեսական միջազգային լրահոսում առանձնացավ մի լուր: Պարզվում է՝ ԱՊՀ անդամ երկրներից ամենակայուն ազգային վճարամիջոցն ունեն Հայաստանն ու Ադրբեջանը: Բոլոր նրանք, ովքեր սա դրական փաստ կընկալեն, կարող են այս տողից դադարեցնել հոդվածի ընթերցումը:
Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ հարևան երկրի հետ նույն բնութագրին արժանանալը վիրավորական է: Այլ այն, որ դասական տնտեսագիտության տեսանկյունից Ադրբեջանի տնտեսությունը հետաքրքրություն չի ներկայացնում` որպես «ասեղի վրա» նստած դասական օրինակ:
2014-ին նավթի գների կտրուկ անկումից առաջ Ադրբեջանի տնտեսությունն իր հիմնական ցուցանիշով (խոսքը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մասին է) առաջինն էր տարածաշրջանում` 7 890 ԱՄՆ դոլար: Նավթի գների հետ այս ցուցանիշը հալվեց: Մինչև 2018թ. տնտեսական ցուցանիշների ամփոփումը Ադրբեջանը շարունակում էր հպարտանալ, որ տարածաշրջանում պահպանում է առաջատարի դիրքը:
2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշն Ադրբեջանում 3 806 դոլար էր (Վրաստանում` 3 779, իսկ Հայաստանում՝ 3 060): 2017-ի պարագայում առաջամարտիկի դիրքը պահպանվել էր ` 4 131 դոլար (Վրաստանում` 4 078, իսկ Հայաստանում` 3937 դոլար): 2018թ. տվյալների ամփոփումն այլ պատկեր արձանագրեց. առաջինը Վրաստանն էր` 4 294 դոլար, երկրորդը՝ Ադրբեջանը` 4176, իսկ երրորդը՝ Հայաստանը` 4 174 դոլար:
Համաշխարհային բանկի այս տարվա փետրվարին հրապարակված կանխատեսումներով՝ այս գործընթացը կշարունակվի: Ավելին` ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական ցնցումների և համաշխարհային շուկայում էներգակիրների գների կայունության պարագայում եկող տարի մեր տնտեսությունը կարող է առաջ անցնել ադրբեջանականից: ՀԲ-ն հաշվարկում է, որ 2020թ. վրացական ՀՆԱ ցուցանիշը մեկ շնչի հաշվով կգերազանցի 5 հազար դոլարը, Հայաստանում այն կկազմի մոտ 4 730 դոլար, իսկ Ադրբեջանում` 4 590: Ադրբեջանական տնտեսության «համեստ» թվերն ամենևին էլ զարմանալի չեն: Փոխարենը՝ լուրջ ուսումնասիրության կարիք կա՝ պարզելու համար, թե ինչու է Վրաստանին հաջողվում առաջամարտիկ դառնալ:
Վրաց տնտեսության կառավարիչները վերջին տարիներին անընդհատ խոսում են ներդրումները տեղական արտադրանքով փոխարինելու անհրաժեշտության մասին: Տնտեսական վիճակագրությունն ապացուցում է, որ ոչ միայն խոսում են, այլև որոշակի քայլեր են ձեռնարկում: Առաջարկում եմ համեմատել մեր և Վրաստանի արտաքին առևտրի հիմնական թվերը: Որպեսզի արտաքին ապրանքաշրջանառության ծավալների տարբերությունը շոկ չառաջացնի, հիշեցնենք, որ Վրաստանի բնակչությունը կազմում է մոտ 3.8 մլն մարդ (մեր 3 մլն-ից պակաս թվաքանակի համեմատ):
2019թ. առաջին եռամսյակում Հայաստանն արտահանել է 543 մլն դոլարի ապրանք, Վրաստանը` 826 մլն դոլարի: Նույն ընթացքում Հայաստան ներմուծվել է 1 մլրդ 85 մլն դոլարի ապրանք, Վրաստան` 1 մլրդ 981 մլն դոլարի: Նկատելի է, որ երկու երկրում տարբերություն-սալդոն բացասական է. ներկրումը գերազանցում է արտահանմանը: Բայց եկեք համեմատենք: Ներկրումը մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ կազմում է 33.3 տոկոս, իսկ հարևան երկրում՝ մոտ չորս տոկոս պակաս` 29.4: «Շա՞տ է դա, թե՞ քիչ» հարցի պատասխանը ստանալու համար կարևոր է տեսնել նաև ընթացքը: Անցած տարի բացասական սալդոն վրաց տնտեսության մեջ կրճատվել է 6.8 տոկոսով: Իսկ 2018-ին, 2017-ի համեմատ, մեր ապրանքաշրջանառության ծավալում բացասական սալդոն հակառակը` աճել է 3.9 տոկոսով: Այսինքն, հարևան երկրում ներկրումները սեփական արտադրանքով փոխարինելու ծրագիրն աշխատում է:
Մեր պարագայում դժվար է խոսել նման ծրագրի առկայության մասին: Չգիտենք՝ որ ապրանքների արտադրության գծով է քաղաքականություն տարվում տեղական արտադրության մրցակցային դրական պայմաններ ապահովելու համար: Իհարկե, կարելի է այս ամենը հաշվի չառնել ու հպարտանալ, որ ՀԲ-ն, այնուամենայնիվ, կանխատեսում է, որ մեր տնտեսական զարգացումն առաջանցիկ է ադրբեջականի համեմատ: Բայց ավելի իրատես լինելու համար կարելի է մինչև վերջ կարդալ այդ կանխատեսում-հաշվարկները: Կարդալ ու իմանալ, որ ուրիշ հաշվարկ էլ կա: Համաձայն որի՝ տնտեսական բարեփոխումների դանդաղեցման և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպի նվազման դեպքում Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Թուրքիայի տնտեսությունները կարող են անկում գրանցել: Հուսանք, որ համաշխարհային գործընթացները «բարեհաճ» կգտնվեն, ու պնդենք, որ գլխավորը մենք ենք ու Վրաստանը: Կամ էլ՝ հակառակը:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org