Կարծիք

04.06.2019 19:30


Գործող իշխանություններն ըտենց էլ չհասկացան, որ էլ ընդդիմություն չեն

Գործող իշխանություններն ըտենց էլ չհասկացան, որ էլ ընդդիմություն չեն

Գործող իշխանություններն ըտենց էլ չհասկացան, որ էլ ընդդիմություն չեն, և որ բոլորին պատերազմ հայտարարելը երկիրը ղեկավարելու լավագույն միջոցը չէ։

Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտեք սրճարանը, որ չկարողանան եկամուտ ստանան ու խզենք պայմանագիրը։ Էջմիածնի քաղաքապետը ինքն է ասում, որ դիմել են համապատասխան մարմիններին, որպեսզի ապացուցեն, որ տարածքը վարձակալելու վերաբերյալ մրցույթը խախտումներով էր անցկացվել։ Բա եթե դիմել եք, բա սպասեք այդ մարմինների եզրակացությանը։ Այդ ընթացքում էլ դուք վարձակալության համար նենց գին ասեք, որ քաղաքի բյուջեին օգուտ լինի, հարկերն էլ գնան պետբյուջե։

Թե՞ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների դեմ պայքարն արդեն ինքնանպատակ է։

Ասածս ինչ է։ Հասարակությանը սովորեցնել «ազգի թշնամիներ» փնտրել ու ստեղծել, ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Պետության գլխավոր գործառույթներից է կոնֆլիկտների հաշտեցումը, իսկ մենք, կարծես թե, անում ենք ամեն ինչ տարբեր խավերի միջև առանց այդ էլ լուրջ անտագոնիզմը էլ ավելին խորացնելու համար։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը