Լրահոս

04.06.2019 16:35

Պայմանագրային ծառայության անցնելու տարիքային շեմը բարձրացվելու է

Պայմանագրային ծառայության անցնելու տարիքային շեմը բարձրացվելու է

Ազգային ժողովը քվեարկության դրեց այսօր քննարկված նախագծերը։

114 կողմ, 0 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի պայմանագրային ծառայության անցնելու տարիքային շեմը բարձրացվելու է՝ նախկին 36-ի փոխարեն դառնալով 40, իսկ պայմանագրային զինծառայության ժամկետները 3 տարուց ավելացվելու է՝ դառնալով 5 տարի:

115 կողմ ձայնով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

115 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

113 կողմ և 1 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծը:

109 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

112 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայնով ընդունվեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։