Կարծիք

04.06.2019 15:55


Հիմա էլ աչքը տնկել է Վազգեն Մանուկյանի պաշտոնի վրա

Հիմա էլ աչքը տնկել է Վազգեն Մանուկյանի պաշտոնի վրա

Էդ էլ, ու պը՛րծ...

Փաշինյան Նիկոլի վարկանիշի անկումն ինչքան ակնհայտ է դառնում լայն շերտերի համար, այնքան մեծանում է նրա ախորժակը` հանրային կյանքի բոլոր «ծակուծուկերը» լցնելու յուրային «պոլիփեդերով»։
Կառավարությունը գրավեց եւ իրենով արեց Ազգային ժողովը, ձեւավորեց ցանկացած որոշում, օրենք «միանձնյա» անցկացնելու համար անհրաժեշտ եւ բավարար անվերահսկելի խորհրդարան։
Այդքանը քիչ համարելով՝ հայտարարեց դատական համակարգն անեքսիայի ենթարկելու` «ինքնագլուխ» որոշումներ կայացնող դատավորներին խամաճիկներով փոխարինելու մասին։ Այդ շրջանակում պատրաստվում է հրաժարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ստանայի փաստաբան Վահե Գրիգորյանին դնել այդ պաշտոնում։
Հերթը հասել է Հանրային խորհրդին. դատական իշխանությունը յուրացնելու հրատապ խնդիրը հորով-մորով չարած՝ ոնց որ թե հիմա էլ աչքը տնկել է Վազգեն Մանուկյանի պաշտոնի վրա։
Է՛դ էլ, ու ներդրումների դեմն առնել չի լինի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը