Մեկնաբանություն

04.06.2019 15:05


... օգտվում են տականքները

... օգտվում են տականքները

Հայտնի ձևակերպում կա, ըստ որի՝ հեղափոխությունը նախապատրաստում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ օգտվում են տականքները։

Նախորդ տարի մեզ մոտ տեղի ունեցած հեղափոխությունը մեկ միլիմետր անգամ չի շեղվել այս բանաձևից։ Նրանք, ովքեր նախկին իշխանությունների մոտ հարճ էին աշխատում և հաճախորդությամբ զբաղվում, այսօր դարձել են թունդ հեղափոխական և օգտվում են հեղափոխության ընձեռած հնարավորություններից։

Օգտվողներ շատ կան ոչ միայն «Իմ քայլը» խմբակցությունում, այլ նաև հարակից տիրույթներում։

Հեղափոխության արդյունքներից օգտվողներից է նաև տխրահռչակ Արման Բաբաջանյանը։ Սա դատապարտվել էր բանակից ապօրինաբար խուսափելու համար։ Հետո դարձավ թունդ լևոնական, բայց զուգահեռաբար «երկխոսացվեց» նախորդ իշխանությունների կողմից։ Հենց որ Լևոն Տեր–Պետրոսյանը «քցվեց» Սերժ Սարգսյանից ու անցավ Գագիկ Ծառուկյանի կողմը, սույն Արմանը «հիմնավորեց» իր՝ իշխանության ընդդիմախոսների դեմ կռիվ տալը «սկզբունքային արևմտամետությամբ»։

Բաբաջանյանը մի քանի անգամ ներքին տերեր փոխեց մինչև հեղափոխությունը և դրանից հետո։ Արտաքին տիրոջ առումով, սակայն, սրա մոտ կայունություն է։

Հեղափոխության օրերին Արման Բաբաջանյանն իր «1in.am»–ով ու քույր թերթով կատաղի կռիվ էր տալիս Նիկոլ Փաշինյանի դեմ ու ատամներով պաշտպանում Սերժ Սարգսյանին։ Այդ փուլում արդեն ձևականությունների ժամանակը չէր, ու սույն հաճախորդը բաց տեքստով էր կռիվ տալիս հեղափոխության դեմ։ Բայց հենց Փաշինյանը դարձավ վարչապետ, սա միանգամից գունափոխվեց ու դարձավ մոլի հեղափոխական։

Արման Բաբաջանյանն այժմ «Լուսավոր Հայաստանի» ցուցակով պատգամավոր է դարձել ու Նիկոլից ավելի Նիկոլ է խաղում։ Ահա այսպիսիների համար է ասված, որ օգտվում են հեղափոխության հնարավորություններից՝ զուգահեռաբար վարկաբեկելով բոլոր այն արժեքները, որոնք հեղափոխությամբ են գալիս։

Բաբաջանյանը միայն մեկ հարցում է սկզբունքային։ Նրա գործունեությունը միշտ ուղղված է եղել Հայաստանի ու Արցախի շահերի դեմ և միշտ համընկել է թուրք–ադրբեջանական տանդեմի շահերի հետ։ Միայն հայաստանակենտրոն իշխանության ժամանակ այս ամենի բուն էությունը կբացահայտվի, և բոլորը կգտնեն իրենց արժանի տեղը մեր երկրում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը