Լրահոս

04.06.2019 14:15

Երևանում Չեխիայի քաղաքացուհին անհայտ մեքենա է նստել ու ենթարկվել ավազակային հարձակման

Երևանում Չեխիայի քաղաքացուհին անհայտ մեքենա է նստել ու ենթարկվել ավազակային հարձակման

Հունիսի 2-ին՝ ժամը 19.20-ին, ոստիկանության կրթահամալիրից Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց է դիմել օտարերկրյա մի քաղաքացուհի եւ խնդրել ոստիկանության օգնությունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին Չեխիայի Հանրապետության քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18.30-ին, Գեւորգ Չաուշի փողոցում նստել է անհայտ մակնիշի ավտոմեքենա, որ ուղեւորվի Կենտրոն, սակայն Սասունիկ գյուղ տանող ճանապարհին մեքենայի վարորդը եւ ուղեւորը դանակի սպառնալիքով հափշտակել են իր ուսապարկը, որի մեջ եղել են լուսանկարչական սարք, բջջային հեռախոս եւ անձնական իրեր:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզային վարչությունների ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասից, ավազակություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել Աշտարակ քաղաքի բնակիչներ Արտակ Ա.-ն, Տիգրան Ն.-ն եւ Գրիգոր Ի.-ն:

Նրանք ձերբակալվել են:

Կատարվում են նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։