Կարծիք

04.06.2019 13:45


Ուղիղ ժողովրդավարությանը սպասելիս. հերթական մոռացված խոստումը

Ուղիղ ժողովրդավարությանը սպասելիս. հերթական մոռացված խոստումը

Ցանկացած շարժում, որը ցանկանում է սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներն անտեսելով գալ իշխանության՝ խոսում է ուղիղ ժողովրդավարության մասին (կարճ ասած՝ ժողովրդի անունից է խոսում), սակայն երբ իշխանության գալու հարցը լուծվում է, ուղիղ ժողովրդավարության մասին մոռանում է, որովհետև դա մի մեխանիզմ է, որը սահմանափակում է ցանկացած իշխանության ամենաթողությունը։

Ուղիղ ժողովրդավարության իրացման համար պետք է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվի, ինչպես նաև հանրաքվեի մասին նոր օրենք ընդունվի։

Տարօրինակ կերպով ԱԺ «ուղիղ ժողովրդավարական» մեծամասնությունը մոռացել է իր խոստման մասին, և որևէ նախաձեռնություն դեռևս չկա, որը թույլ կտա դրա մեխանիզմներն ամրագրել։

Մնում է ուղիղ ժողովրդավարության տարերային, ոչ սահմանադրական տարբերակը, որն արդեն լեգիտիմացրել, բայց չի օրինականացրել ներկայիս իշխանությունը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը