Լրահոս

04.06.2019 13:00

Ատրճանակով զինված 27-ամյա երիտասարդը մտել է դեղատուն, սպառնալիքով փող հափշտակել ու փախել

Ատրճանակով զինված 27-ամյա երիտասարդը մտել է դեղատուն, սպառնալիքով փող հափշտակել ու փախել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 01:00-ին, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1992 թվականին, մուտք է գործել Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գտնվող դեղատներից մեկը եւ ի ցույց դնելով իր մոտ առկա ատրճանակը, դեղատան աշխատակցի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել է դրամարկղում առկա գումարը եւ դիմել փախուստի:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ 27-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել եւ իր տան նկուղային հարկում ապօրինի պահել է 70.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս բնակարանի խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1992թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։