Քաղաքական

04.06.2019 12:10

«Դատավոր Հրաչը» հողագործությամբ միլիոններ է աշխատել (տեսանյութ)

«Դատավոր Հրաչը» հողագործությամբ միլիոններ է աշխատել (տեսանյութ)

«Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը իր աշխատանքից զատ զբաղվում է նաև գյուղատնտեսական աշխատանքներով:

Մուշեղյանը լրագրողներին հետ զրույցում պատասխանելով հարցին՝ թե որտեղի՞ց է նրա եկամուտները աճել 10 մլն դրամով, և ի՞նչ միջոցներով է գնել շուրջ 4 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա, ասաց.

«Ես ինքս Արարատի մարզից եմ, գյուղից, այգիներ եմ մշակում։ Եթե հողի հետ աշխատում ես, վաստակում ես, նաև կարողանում ես տնօրինես, վայելես»:

Նշենք, որ Հրաչ Մուշեղյանը ներկայումս զբաղեցնում է Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Հրաչ Մուշեղյանը հայտնի ձայանգրության «Դատավոր Հրաչն» է, որը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրահանգով «կալանքը ուզեր-չուզեր պտի տար»:

Մանրամասն՝ yerevan.today–ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։