Կարծիք

04.06.2019 08:30


Ի՞նչ հիմքերով է լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ

Ի՞նչ հիմքերով է լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ

Դիտեցի Գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդասենյակից սայլակով մեքենա փոխադրելը պատկերող տեսանյութը։ Նրան նորից տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։

Մի հարց՝ իրավասու պաշտոնատար անձինք Գեներալից կամ նրա պաշտպաններից կարծիք հարցրե՞լ էին տեսանկարահանման մասին։ Կարծում եմ՝ պարտավոր էին հարցնել։ Ավելին, եթե դեմ լինեին, պարտավոր էին միջոցներ ձեռնարկել տեսանկարահանում թույլ չտալու համար։

Ու եվս մի հարց։ Ի՞նչ հիմքերով է այլևս ԵԿՄ նախագահ չհանդիսացող, այլևս պատգամավոր չհանդիսացող, լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ։ Փախուստի՞ վտանգի հիմքն է։ Քննությանը խոչընդոտելո՞ւ վտանգի հիմքն է։ Հանցանք գործելո՞ւ վտանգի հիմքն է։ Ո՞ր մեկն է։ Ո՞ր մեկն է, որ անկողմնակալ դիտորդը (օրինակ, Դու՛ք, հարգելի ընթերցող-եթե, իհարկե, Ձեզ անկողմնակալ եք համարում) ողջամիտ կհամարեր։

Հիմա իրավաբանությունը մի կողմ։ Բա էսպիսի բան կանե՞ն։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը