Կարծիք

03.06.2019 20:55


Արցախի նախագահի անձնական երաշխավորությունից հետո կրկին նախագահ Քոչարյանին կալանավորելու բոլոր փորձերը անբարոյականություն են

Արցախի նախագահի անձնական երաշխավորությունից հետո կրկին նախագահ Քոչարյանին կալանավորելու բոլոր փորձերը անբարոյականություն են

Արցախի նախագահի անձնական երաշխավորությունից հետո կրկին նախագահ Քոչարյանին կալանավորելու բոլոր փորձերը անբարոյականություն են և անհարգանք Արցախի պետականության հանդեպ, և հետո ոչ ոք սրա համար, կրկնում եմ ՝ ոչ ոք ներում չի ունենալու…

Հայաստանի սահմանադրությունը չեք հարգում, գոնե պատերազմի մեջ գտնվող Արցախի պետականությունը հարգեք, այ պետական հանցագործներ, այ Նիկոլի գրպանային գործիքներ…

Ձեր վերջը շատ վատ ա լինելու շատ...

Ալիևը կարա սրանց Արցախի դեմ և Ադրբեջանին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մարտական կիսալուսնով պարգևատրի…

***

Ըդդիմադիր Նիկոլը Սերժ Սարգսյանին մեղադրում էր Սահմանադրությունն իր հագով կարելու մեջ, իսկ վարչապետ Նիկոլը ոչ թե Սահմանադրությունն է հարմարեցնում իրեն, այլ՝ ինքն իրեն դրել է Սահմանադրականի տեղը, Հայաստանի Մայր օրենքը ինքը՝ Նիկոլն է...

Ցավոք մեր հասարակության մեջ շատ են քաղաքականապես տգետ ու իրավագիտակցություն չունեցող մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ Նիկոլը ժողովրդի անունից քանդում է էդ նույն ժողովրդի անվտանգության միակ օջախը՝ Հսյաստանի Հանրապետությունը, բայց երբ գրագետ և բանիմաց մարդիկ են լուռ հետևում Նիկոլի հակապետական հանցագործություններին՝ դա արդեն ողբալի ու աններելի է...

Մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ՝ անկախ պետականութուն ունենալու գինն ու նշանակությունը...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը