Կարծիք

03.06.2019 20:46


Ոչ մի երկրում ոչ մի առաջին տիկին չի ուրախանում գողացված փողերը հավաքագրելով

Ոչ մի երկրում ոչ մի առաջին տիկին չի ուրախանում գողացված փողերը հավաքագրելով

Օլիգարխներ են, ասում էիք.... Մեզ օր ու արև չեն տալիս: Սերտաճել են ղարաբաղյան կլանի հետ, ասում էիք... Պաշտոնյա են դառնում, որպեսզի պահպանեն ու բազմապատկեն իրենց ապօրինի հարստությունը:
Ասում էիք...

Ես էլ ձեզ հետ էի ասում, բողոքում, վրդովվում:
Օլիգարխ հանդիսացող սուբյեկտներն ու սափրագլուխ հարցլուծողներն էին նաև պատճառը, որ այդքան մեծ քանակով ժողովուրդ դուրս եկավ փողոց 2018-ի գարնանը: Հաստատ Նիկոլի սիրուն աչքերի համար չէր, մարդիկ զզված էին:

Եղավ իշխանության փոփոխության:
Որտե՞ղ են այսօր օլգարխներն ու հարց լուծող հեղինակությունները: Այո՛, ճիշտ մտածեցիք՝ տիկին Աննա Հակոբյանի շրջազգեստի տակ են: Եռանդագին ձևով մուծվում են նրա երկու հիմնադրամներին:

Արդյոք ազնիվ աշխատած փողե՞ր են մուծվում՝ խիստ կասկածում եմ: Իսկ տիկինը մի բան էլ ուրախ է, որ գողացված փողեր է հավաքում:
Ո՛չ մի երկրում ո՛չ մի առաջին տիկին գողացված փողերով չի ուրախանում... Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ օրինակ Մակրոնի կինը հանդիպի լրագրողներին և ուրախ-ուրախ արձանագրի, որ իրենց այսինչ քրեական հեղինակությունը իր հիմնադրամին գողացված փողեր է նվիրաբերել: Կամ՝ Թրամփի կինը: Նորմալ պետությունում նման հայտարարությունից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:
Բայց հեղափոխական Հայաստանն ուրիշ է, այն կատարյալ աբսուրդի երկիր է:

Ասածս ուրիշ բան է նաև:
Տղե՛րք, պարոնայք գործարարներ կամ օլիգախներ: Ինչո՞ւ է ձեզ համար այդքան միևնույն, թե ում կմուծվեք: Եթե հանկարծ Հիտլերը գար ՀՀում իշխանության, դուք Հիտլերի՞ն էլ էիք վճարելու:

Ի՞նչ է, դուք նամուս-թասիբ չունե՞ք, թե՞ դրանք էլ կորան Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի անկումից անմիջապես հետո:
Աստված բոլորիս վերջը բարի անի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը