Լրահոս

03.06.2019 19:31

Ավտովթար Կոտայքում․ հարսը, փեսան և հարսնաքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար Կոտայքում․ հարսը, փեսան և հարսնաքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց անձնական օգտագործան ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է և թափված ավազով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները՝ հարսը, փեսան և հարսնաքույրը, մեկնում էին Սևան, որտեղ տեղի էր ունենալու հարս ու փեսայի հարսանեկան արարողությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։