Ընդհանուր իրավասության դատարանն՝ Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը։
Հետաքրքիրն այստեղ ոչ թե կամ ոչ այնքան բուն փաստն է (առաջին անգամ չէ, որ դատարանը նման որոշում է կայացնում), որքան այն, որ այդ որոշումը կայացվել է դատական իշխանության դեմ Փաշինյանի «տոտալ հարձակումից» հետո։
Սա կարող է երկու բան նշանակել։ Կա՛մ դատավորը առյուծի սիրտ է կերել, կա՛մ սա «մարտավարական քայլ է» Նիկոլի կողմից, որով փորձում է մեղմել ակնհայտ հակասահմանադրական այդ «ակցիայի» տպավորությունը։ Վաղը, եթե եվրոպական կառույցները գործադիրի ղեկավարին մեղադրեն դատարաններին ճնշելու մեջ, կամ Վերաքննիչ դատարանը որոշի նորի կալանավորել Քոչարյանին, կարող է այդ որոշումը դարձնել դրոշ եւ հայտարարել. բա ասում էիք` դատավորները վախեցած են...
Կա նաեւ երրորդ տարբերակը։ ՀՔԾ-ն իր հեղինակած կեղծ մեղադրանքի մեջ ամրագրել է, Փաշինյանն էլ` վավերացրել, թե Վահագն Հարությունյանն իբր կեղծել է փաստերը. Զինված ուժերի կրակած փամփուշտների պարկուճները փոխարինել է կեղծ պարկուճներով, որպեսզի կոծկի բանակի մասնակցությունը «խաղաղ ցույցը ցրելու» գործողությունը։
Քանի որ այդ վարկածը հիմնավորում չունի եւ չի կարող ունենալ` մեղադրող կողմին ձեռք չի տալիս, որ կեղծիքը ջրի երես դուրս գա, ավելի լավ է` անորոշ ժամանակով ձգձգել այդ դրվագի քննությունը, եւ թոզ փչել ժողովրդի աչքին, թե իրեղեն այդ ապացույցները ձեռքի տակ չունենալով, անհնար է բացահայտել մարդասպաններին։
Հետեւաբար, միակ բանը, որ ստեղծված իրավիճակում հնարավոր է անել, տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը մի հոգու` այն ժամանակ գործող նախագահի ուսերին բարդելն է...
Որտե՞ղ է թաքնված շան գլուխը

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից