Քաղաքական

03.06.2019 13:45

«Բաբայանի «զակազը» տվել է Արայիկ Հարությունյանը, եթե պարզվի ստում ենք՝ հրապարակային կկախեք» (տեսանյութ)

«Բաբայանի «զակազը» տվել է Արայիկ Հարությունյանը, եթե պարզվի ստում ենք՝ հրապարակային կկախեք» (տեսանյութ)

Ռազմական գործիչ, Արցախի հերոս, ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի համակիրները քաղաքական հետապնդում են համարում մայիսի երեսունին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածը։ Նրանց խոսքով «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ստախոս է։ Սամվել Բաբայանը եւ Արայիկ Հարությունյանը մասնակցելու են Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին։ Սամվել Բաբայանի աջակիցներ, ռուսաստանաբնակ գործարարներ Արմեն Մեջլումյանը և Արամ Հովակիմյանը կարծում են, որ Արայիկ Հարությունյանն օգտագործում է վարչական բոլոր լծակներն՝ ընտրություններից առաջ։

«Արցախցիները, որ իմացան գալու ենք ասուլիսի, խնդրեցին հարցնել, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցո՞ւմ է Արայիկ Հարությունյանին։ Ասում են, որ կապող օղակը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է»։

«Սուտ է, որ Ջանիկ Հարությունյանը հայտարարում է, որ կենցաղային, ֆինանսական հարցերի շուրջ է խնդիրը։ Բայց նմանատիպ խնդիրներ չկան»։

Աջակիցները նշեցին. ««Զակազը» տվել է Արայիկ Հարությունյանը եւ եթե պարզվի որ մենք ստում ենք, ապա առաջինը ինձանից սկսած հրապարակային կկախեք»։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։