Քաղաքական

03.06.2019 13:11

Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ կալանավորվել է, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ Ալեքսեյ Բալայանին և Ռոլանդ Այդինյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նաև նշեց, որ քրեական գործի շրջանակներում բացի նշված մեղադրյալներից երկու անձ ներգրավված է որպես կասկածյալ։

«Ընդհանուր առմամբ՝ կասկածյալի երկու և մեղադրյալի երկու դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կան», - ասաց Նաիրա Հարությունյանը։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն օրերս հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:

Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը հայտարարեցին, որ բացահայտել են Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքներ, կան ձերբակալվածներ։ Ոստիկանությունը տարածած հաղորդագրությունում նշեց, որ Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն։ Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել և գտնվում են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց, որ Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է՝ շեշտելով, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։