Լրահոս

03.06.2019 10:40

Պարզվել է Մուսալեռի ջրատարում հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը. նա բացատրություն է տվել

Պարզվել է Մուսալեռի ջրատարում հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը. նա բացատրություն է տվել

Իրավապահները հայտնաբերել են Մուսալեռ գյուղում գտնվող ջրատարից հայտնաբերված նորածնի մորը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, հայտնեցին ոստիկանությունից։ Մայրը բացատրություն է տվել կատարվածի համար։

Մեր տեղեկություններով՝ կինն իրավապահներին հայտնել է, որ 36 շաբաթական հղի է եղել, տանը ծննդաբերել է, պտուղը մահացած է ծնվել, տոպրակի մեջ դրել, նետել է գետը։

Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմավիրի մարզում երեկ՝ հունիսի 2-ին, ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշխը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։