ՀՀ սահմանադրության համաձայն` մեր պետության գլուխը նախագահն է։ Տվյալ դեպքում գլուխն Արմեն Սարգսյանն է։ Իսկ դա նշանակում է, որ մեր պետությունն անգլուխ է, քանզի Սարգսյանը միշտ գլուխն առնում թռնում է, երբ մի փոքր քամու է հանդիպում։
Սարգսյանը պետության գլուխն է, բայց գլխացավանքից փախչելու համար ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել լևոնանիկոլական տիրույթի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին։
Սա այն Գրիգորյանն է, որն Արմեն Սարգսյանի՝ նախագահ նշանակվելու ժամանակ ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր. «Մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից»։
Գրիգորյանը ոչ լեգիտիմ է համարել ու համարում Արմեն Սարգսյանին։ Վերջինս մի փոքր դիմադրեց, բայց իր ոճին ու տեսակին հավատարիմ՝ տեղի տվեց՝ ՍԴ անդամին ներկայացվող պահանջներին (քաղաքական չեզոքության պահպանում) չհամապատասխանող Վահեին առաջադրելով որպես թեկնածու։
Ըստ ամենայնի՝ Արմեն Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկել։
Եթե հիշում եք, երբ Փաշինյանը ընդդիմադիր էր աշխատում և ապահովում ԱԺ–ի կրկեսային մասը, հայտարարում էր, որ Արմեն Սարգսյանը չունի համապատասխան փաստաթուղթ և չի կարող լինել ՀՀ նախագահի թեկնածու։ Խոսքը նրա՝ ՀՀ քաղաքացիության ժամկետին էր վերաբերում։
Արմեն Սարգսյանն, իրոք, այդպես էլ չներկայացրեց համապատասխան տեղեկանքը, բայց նրան նախագահ նշանակեցին։
Հեղափոխության օրերին Ա. Սարգսյանը փորձեց միջնորդի դեր ստանձնել ու սեփական «փիառով» զբաղվել։ Փաշինյանը հայտարարեց, որ եթե քաղաքացիության տեղեկանքը իրեն ցույց տան, ապա ինքը կբանակցի Սարգսյանի հետ։
Դժվար է ասել, թե ինչ էր ցույց տվել Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, կամ արդյոք որևէ բան ցույց տվե՞լ էր, թե ոչ, բայց փաստն այն է, որ նրա հետ առանձնազրույցից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Սարգսյանի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է։
Հայ ժողովուրդն, իհարկե, չտեսավ քաղաքացիության «բարաթը», բայց այդ թեման լղոզվեց ու մոռացության տրվեց։
Թեման երևի օրերս հիշել է Նիկոլը։ Նա Արմեն Սարգսյանին, ըստ ամենայնի, հիշեցրել է, որ նրա մոտ թղթերով ամեն ինչ կարգին չէ, ու եթե իր ուզած թեկնածուին նա չառաջադրի ԱԺ–ին, ապա խնդիրներ կունենա։ Այսինքն՝ տեղի է ունեցել շանտաժ, ապա՝ առևտուր։ Նախագահը Վ. Գրիգորյանին առաջադրել է «Վահե՝ նախագահի աթոռի պահպանման դիմաց» ծրագրի շրջանակներում։
Եթե դա այդպես չէ, ապա Արմեն Սարգսյանը պարտավոր է հրապարակավ բացատրել, թե ինչպես է իրեն ոչ լեգիտիմ ու տխմարագույն ճառ ասող համարած մարդուն փոքրիկ դիմադրությունից հետո առաջարկում որպես ՍԴ անդամ։
Մեզ շանտաժի ենթարկվող, սեփական «ես» չունեցող ու անողնաշար նախագահ պետք չէ։
Արմեն Սարգսյանին շանտաժի՞ են ենթարկել (տեսանյութ)

7or.am