Կարծիք

03.06.2019 09:35


Հայ ազգը շատ շուտ սկսում է սիրել, բայց ավելի շուտ էլ՝ ատել

Հայ ազգը շատ շուտ սկսում է սիրել, բայց ավելի շուտ էլ՝ ատել

Երբեւիցե չեմ հավատա, որ եթե երկրի ղեկավարը իրական չցանկանա, իր արձանները հա կկանգնեցնեն երկրով մեկ։ Եթե ինչ-որ մեկը անգամ դա փորձի անել, ապա երկրի ղեկավարի ցուցումով մի գիշերում համապատասխան մարմինները դա կհանեն ու կոչնչացնեն, իսկ եթե նա նման ցուցում չի տալիս, ուրեմն ներքուստ լավ էլ ցանկանում է, որ իր արձանները տեղադրեն։

Արդեն Հայաստանում տեղադրվել է Նիկոլի երկու արձան, մեկը՝ Գյումրու, մյուսը՝ Իջեւանի կողմերը, ու Նիկոլը այս կապակցությամբ համառորեն լռում ա։ Ի՞նչ է ուզածը, Հայաստանը վերածել Թուրքմենստանի, իրեն էլ Թորքմենբաշու դերո՞ւմ։ Չի ստացվի, հայ ազգը շատ շուտ սկսում է սիրել, բայց ավելի շուտ էլ՝ ատել, ու ըստ դրա՝ մի օր ինքն իր ձեռքով ջարդելու է իր իսկ տեղադրածը։

Արդյունքում կմնա զուտ նստվացքը, ու հիշողությունը, որ կար սենց փոքրիկ հայկական Թուրքմենբաշի...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը