Մեռանք ասելով` Փաշինյան-Ալիեւ «վերելակային դիվանագիտության» վերջը վատ է լինելու։
Այն պահից, երբ երկու «հարազատ հոգիներ»` Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը եւ բարեկրթության էտալոն Ալիեւը «թեթ ա թեթ» հանդիպեցին Դուշանբեի պրեստիժային վերելակներից մեկում, ոտքի վրա պայմանավորվեցին պահպանել հրադադարի ռեժիմը ու ջրեցին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու, մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու մասին, խելքը գլխին մարդիկ միաբերան պնդում էին` սա լավ տեղ չի տանում։
Հիմա, երբ ադրբեջանական կողմն, օգտվելով «ժամանակավոր հրադադարից», էապես ամրապնդել է իր դիրքերը բոլոր (թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ ռազմաճակատի ողջ երկայնքով), ու վերադարձել մինչվերելակային սադրիչ քաղաքականությանը, արտգործնախարարությունը հանկարծ քնից զարթնել է, առյուծ կտրել ու մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա` հիշեցնելով Վիեննայի եւ Սանկտ-Պետրեբուրգի պայմանավորվածությունները...
Նույնը «անցումային արդարադատության» դեպքում է։ Չորս կողմից նույն բանն ենք լսում. լավ թե վատ աշխատող արդարադատության համակարգը քանդելով ու դրա ավերակների վրա «անցումային արդարադատություն» սարքելով` երկիրը տանում են իրավական քաոսի եւ անիշխանության։ Իշխող դասը, սակայն, իր էշն է քշում` ո՞վ ենք մենք, որ Սորոսի ուզածը չանենք. ձեռք ենք տվել` պիտի խաղանք...
Մի տարի հետո հեղափոխականի հետին խելքով գլխներին տալու են ու ասեն` մեր ձեռքով մեր տունը քանդեցինք։ Բայց արդեն ուշ է լինելու...
«Հեղափոխականի» հետին խելքը
Մեռանք ասելով` Փաշինյան-Ալիեւ «վերելակային դիվանագիտության» վերջը վատ է լինելու։
Այն պահից, երբ երկու «հարազատ հոգիներ»` Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը եւ բարեկրթության էտալոն Ալիեւը «թեթ ա թեթ» հանդիպեցին Դուշանբեի պրեստիժային վերելակներից մեկում, ոտքի վրա պայմանավորվեցին պահպանել հրադադարի ռեժիմը ու ջրեցին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու, մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու մասին, խելքը գլխին մարդիկ միաբերան պնդում էին` սա լավ տեղ չի տանում։
Հիմա, երբ ադրբեջանական կողմն, օգտվելով «ժամանակավոր հրադադարից», էապես ամրապնդել է իր դիրքերը բոլոր (թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ ռազմաճակատի ողջ երկայնքով), ու վերադարձել մինչվերելակային սադրիչ քաղաքականությանը, արտգործնախարարությունը հանկարծ քնից զարթնել է, առյուծ կտրել ու մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա` հիշեցնելով Վիեննայի եւ Սանկտ-Պետրեբուրգի պայմանավորվածությունները...
Նույնը «անցումային արդարադատության» դեպքում է։
Չորս կողմից նույն բանն ենք լսում. լավ թե վատ աշխատող արդարադատության համակարգը քանդելով ու դրա ավերակների վրա «անցումային արդարադատություն» սարքելով` երկիրը տանում են իրավական քաոսի եւ անիշխանության։ Իշխող դասը, սակայն, իր էշն է քշում` ո՞վ ենք մենք, որ Սորոսի ուզածը չանենք. ձեռք ենք տվել` պիտի խաղանք...
Մի տարի հետո հեղափոխականի հետին խելքով գլխներին տալու են ու ասեն` մեր ձեռքով մեր տունը քանդեցինք։
Բայց արդեն ուշ է լինելու...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից