«Դավադրության» տեսությունը և հայ զինվորի սպանությունը
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ու բողոքել Բաքվի գործողություններից։ Լավ է արել, որ բողոքել է, բայց բողոքը կիսատ է։
Ումի՞ց է ԱԳՆ–ն պահանջում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննական մեխանիզմների ներդրում, երբ ՀՀ կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարվեց «սեփական կետից» Արցախի հարցի կարգավորման նախաձեռնում՝ մերժելով նախկին բոլոր գործընթացները։
Կառավարության ղեկավարի մակարդակով է հայտարարվել, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք, իբր, կարող են դիտմամբ հրադադարի ռեժիմ խախտել ու նույնիսկ տարածքներ հանձնել, որպեսզի վնասեն ՀՀ կառավարությանը։ Անուններ, բնականաբար, չտրվեցին, քանզի պետական բարձր մակարդակով արված «մուտիլովկան» ուներ բացառապես ներքաղաքական նպատակ և հետապնդում էր միայն աթոռային շահ՝ թեկուզև Հայաստանի ու Արցախի անվտանգությանը հասցվող վնասի գնով։
Կառավարության ղեկավարի մակարդակով են «ջրվել» Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի ինստիտուցիոնալ պայմանավորվածությունները։
Կառավարության ղեկավարի մակարդակով են Դուշանբեում ձեռք բերվել «վերելակային»՝ ոչինչ չպարտավորեցնող համաձայնություններ։
Կառավարության ղեկավարի մակարդակով են խրախուսվում հայկական բանակի վարկաբեկումը, հակաղարաբաղցիական քարոզը և «խաղաղության» նախապատրաստումը։
Կառավարության ղեկավարի մակարդակով շրջանառության մեջ հայտնված «դավադրության» տեսությունն է ազատել Ալիևի ձեռքերն, ու ադրբեջանցիներն սկսել են կրակել՝ նախապես հղում անելով պաշտոնական Երևանի այն տեսակետին, որ հրադադարի ռեժիմը խախտում են «դավադիր ղարաբաղցիները»։
Այնպես որ, հայ զինվոր Սիփան Մելքոնյանի սպանության համար պատասխանատվություն է կրում նաև ՀՀ կառավարության ղեկավարը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից