Կարծիք

01.06.2019 21:10


Թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի և գրանտակեր ուժերի ակտիվացումը

Թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի և գրանտակեր ուժերի ակտիվացումը

Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները:

Հունիսի 7-11ը Նախիջևանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ:

Վեջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են և ակնհայտ է, որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ:

Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջևանի հատվածում:

Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին:

Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները, որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները:

Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը:

Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական և ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից և թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի և գրանտակեր, հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հ.Գ.
Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա, որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել...

Հ.Հ.Գ.
Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում։ Ժամանակն է մի կողմ դնել խմբային-կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը