Հարցազրույց

01.06.2019 21:05


Սպառնալ վեթինգով նշանակում է ստեղծել դատարանների կախվածություն իշխանությունից. Էլինար Վարդանյան (տեսանյութ)

Սպառնալ վեթինգով նշանակում է ստեղծել դատարանների կախվածություն իշխանությունից. Էլինար Վարդանյան (տեսանյութ)

Հայաստանի գործող իշխանություններն ուզում են պետական բոլոր կառույցներում ունենալ իրենց համար ցանկալի, ընդունելի մարդիկ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:

«Սա վկայում է միահեծան իշխանության վտանգի մասին»,-ասաց Էլինար Վարդանյանը՝ նշելով, որ ինքը չի ուզում խոսել թեկնածուի փորձի, մասնագիտական հմտությունների մասին, ինքը խոսում է գործընթացի մասին:

«Բազմաթիվ ոլորտներում գործող իշխանությունները կրկնում են նույն ոճը, որով աշխատում էին նախորդ իշխանությունները: Ուզում են, որ դատական համակարգը կախվածության մեջ լինի իշխանությունից, եթե ոչ, «վիրահատական միջամտություններ կանեն»,-նշեց Վարդանյանը:

Ըստ նրա՝ դատական համակարգում փոփոխությունների կարիք կա և սա անվիճելի է, բայց դրանք պետք է կատարվեն զգույշ ու մտածված՝ հաշվի առնելով միջազգային փորձի դրական ու բացասական կողմերը, որպեսզի հետագայում իշխանության ձեռքում գործիք չդառնան:

«Սպառնալ վեթինգով նշանակում է ստեղծել կախվածություն: Իսկ ո՞վ է ասում, որ հաջորդ Ազգային ժողովը 5 տարի անց չի ուզի նորից վեթինգ անել: Սա առաջացնում է որոշակի լծակներ դատավորի նկատմամբ վերահսկողության: Բերում են Ալբանիայի փորձը, որտեղ որ վեթինգ է կատարվել: Հուսամ, որ գիտեն բոլոր այն խնդիրների մասին, թե ինչ է եղել վեթինգից հետո. ՍԴ-ն չի կարողանում գործել, սահմանադրական արդարադատություն իրականացնելու հնարավորություն չունեն»,-ասաց նա՝ նշելով, որ չի բացառում, որ նույնը Հայաստանին է սպառնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը