Կարծիք

01.06.2019 20:15


Ինչի Արմեն Սարգսյանը նո՞ր է քաղաքական ինքնասպանություն գործում

Ինչի Արմեն Սարգսյանը նո՞ր է քաղաքական ինքնասպանություն գործում

Շատերը զարմացած են, նույնիսկ զայրացած, որ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը հլու-հնազանդ կատարեց նիկոլենց ուզածը` «դակեց» իրեն տխմարագույն դեմագոգ, ոչ լեգիտիմ «հռչակած» մեկին` անունով իրավաբան, «կոչումով» կլասիկ քաղգործիչ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր կարգելու որոշումը։ Ասում են` ինքնանվաստացավ, քաղաքական ինքնասպանություն գործեց, ֆլան, ֆստան...

Ես էլ զարմանում եմ, որ ինչ-որ մեկին դեռ զարմացնում է Արմեն Սարգսյանի, մեղմ ասած, ամորֆ, անձեւ, տձեւ եւ ուղղակի թքողական վերաբերմունքը մեր քաղաքական կրկեսում ավելի քան մեկ տարի ծավալվող քյանդրբազությունների, աճպարարությունների, ձեռնածությունների, սալտո-մորտալեների նկատմամբ։

Հանրապետության երկրորդ նախագահի վրա սպիտակ թելերով գործ կարեցին` թքելով անձեռնմխելիության ինստիտուտի վրա, ապօրինաբար «փակեցին», շատ չանցած դատարանի որոշմամբ բաց թողեցին, հետո էլի փակեցին, 4 ամիս պահեցին, Արցախի գործող եւ նախկին նախագահների երաշխավորությամբ բաց թողեցին` Արմեն Սարգսյանն անգամ աչքը չթարթեց, կարծես այդպես էլ պիտի լիներ։

Փաշինյանի աջակից բաշիբոզուկները հրապարակավ սպառնացին «քարերով ցխել Բակո Սահակյանի գլուխը»` կես բառ չասաց։

Փաշինյանի կոչով արգելափակեցին եւ կաթվածահար արեցին դատարանների աշխատանքը` անհոդաբաշխ մի հայտարարություն արեց, ոչ մեկը ոչինչ չհասկացավ։

Այսքանից հետո ուզում եք` ադեկվա՞տ արձագանքեր խորհրդարանի ագրեսիվ մեծամասնության իր հանդեպ ցուցաբերած բացահայտ քամահրական վերաբերմունքին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը