Լրահոս

01.06.2019 14:12

Մերկ լուսանկարը չհրապարակելու սպառնալիքով փող էր պահանջել

Մերկ լուսանկարը չհրապարակելու սպառնալիքով փող էր պահանջել

Մայիսի 31-ին՝ ժամը 19.15-ին, ոստիկանության Գավառի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ 2018թ. հոկտեմբերին իրեն ծանոթ տղամարդու պահանջով «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով մերկ լուսանկար է ուղարկել: 2019թ. հունվարին տղամարդը լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելու սպառնալիքով կնոջից պահանջել է 200.000 դրամ։ Գումարի դիմաց ստացել է ոսկյա մատանի և մեկ զույգ ականջօղ։ Երկու ամիս անց, նույն սպառնալիքով, նորից պահանջել է 200.000 դրամ, և գումարի դիմաց կինը տվել է իր հարսանեկան մատանին։
Գավառի ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են։
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։