Քաղաքական

01.06.2019 13:30

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ դատարան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ դատարան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն: Այս մասին հունիսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից: Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, պարտավոր է դրանք թողնել առանց քննության: Այն ճնշումները, որ մենք տեսանք առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելուց հետո, բոլորիս համար էլ հասկանալի է, որ վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթարկվի, եթե կիրառի օրենքը: Իսկ օրենքն ասում է, որ այդ բողոքները պետք է թողնել առանց քննության»,-ասաց պաշտպանը:

Հայկ Ալումյանը նշեց, որ շատ մտահոգիչ է, որ որ երկու բողոքներն էլ հայտնվել են միևնույն դատավորի վարույթում. «Ընդ որում, այն դատավորի մոտ, ով մշտապես, փաստաբանների կողմից վարկանիշավորման այդ գործընթացում ամենացածր տեղում է եղել: Փաստաբանները միշտ բարձրաձայնել են այն հանգամանքը, որ այդ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր»,-ասաց նա:

Պաշտպանները պատրաստվում են մայիսի 3-ին դիմել Վերաքննիչ դատարան և պահանջել ընդացակարգի հետ կապված տեղեկություններ:

Մանրմասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։