Լրահոս

05.04.2010 10:39


Ապրիլի 14–ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունից հաղորդել են, որ ապրիլի 14-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։

Հայաստանի, Ադրբեջանի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կքննարկեն ավելի քան 20 հարց, որոնք վերաբերում են այդ երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցության տարբեր ուղղություններին։

Մասնավորապես սպասվում է, որ հանդիպման մասնակիցները կհաստատեն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Զինված ուժերին և բարեկամ երկրների բանակներում զինծառայություն անցնողներին ուղղված կոչի տեքստը։

 

Այս խորագրի վերջին նյութերը