300.1 հոդվածը չի կարող իրացվել ո՛չ այսօր, ո՛չ վաղը․ Արամ Վարդևանյան
«Փաստ»-ը գրում է․ Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կասեցրեց և ուղարկեց ՍԴ: Այնուհետև դատավորը ՍԴ-ից հետ էր վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Ռ. Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու մասին որոշումները։ Գործընթացի և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ, որը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց
«Նախ՝ այն, որ դատավորը ՍԴ-ից նյութերը վերցրել է պատճենահանելու և դրանք վերաքննիչ քրեական դատարան փոխանցելու համար, բնական գործընթաց է: Այն օրենքով նախատեսված գործընթաց է և ՍԴ-ի կողմից իր՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար որևէ խոչընդոտ չի առաջացնում: Հիմա՝ ինչ վերաբերում է կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու վերաբերյալ բողոքարկումներին:
Նախ՝ դատարանը գործը կասեցրել է ՍԴ դիմելու նպատակով, և ՍԴ դիմելու նպատակով կասեցումը չպետք է նույնացվի կասեցման այլ հիմքերի հետ, քանի որ տվ յալ դեպքում կասեցումը նաև ուղղակիորեն վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին և Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներին: Դատարանը ՍԴ է դիմում կիրառվելիք նորմի սահմանադրականության վերաբերյալ: Տվյալ դեպքում Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը չի կարող չկիրառվել, երբ դատաքննությունը սկսվում է, քանի որ մեղադրանքը, փաստարկներն ու ապացույցները վերաբերում են այդ հոդվածին: Հետևաբար, դատաքննության ընթացքում ցանկացած դատավարական գործողություն իրականացնելիս դատարանն առնչվելու է այդ հոդվածին: Բայց այն դեպքում, երբ դատավորի մոտ առկա է լինում կասկած, որ նորմը Սահմանադրությանը համապատասխանության խնդիր ունի, ապա դատավորը պարտավոր է դիմել ՍԴ: Այդ ժամանակ կասեցումը և ՍԴ դիմելը տրամաբանական է: Որևէ դատավարական գործողություն այդ պարագայում չի կարող իրականացվել: Ի դեպ՝ սույն թվականի մայիսի 7-ի որոշմամբ ՍԴ-ն հստակ արձանագրեց, որ դատարանը՝ լինի Վճռաբեկը, վերաքննիչը, թե առաջին ատյանի դատարանը, պարտավոր է դիմել ՍԴ՝ սահմանադրականությունը պարզելու նպատակով: Հիմա այս պարագայում վերաքննության կարգով հարցի դիտարկումն իրավական տեսանկյունից հիմնազուրկ է»:
Ա. Վարդևանյանը շեշտեց՝ յուրաքանչյուր դատավոր արդար դատաքննություն ապահովելիս չի կարող որևէ միջամտության ենթարկվել: «Չի կարող որևէ միջամտության ենթարկվել, այդ թվում՝ վերադաս դատական ատյանի կողմից: Այնպիսի որոշումները, ինչպիսին, օրինակ՝ կասեցումն է, իրենից հենց այդ տեսակ որոշում է ենթադրում: Մենք չենք կարող, չէ՞, միջամտել դատավորի ներքին համոզմունքին, գործը պատշաճ իրացնելու գործընթացին: Գործն արդեն դատարանում է, հետևաբար, վարույթը դատարանինն է, և կոնկրետ դատարանն է որոշում գործի ընթացքը: Սա եղել է ու այդպես է լինելու միշտ՝ չի կարող այլ մոդել մշակվել: Ի վերջո, վերադասությունն այնուհետև գնահատում է դատարանի վճիռը, բայց այն չի կարող մինչ այդ աշխատանքի ավարտը միջամտություն ունենալ»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով դատարանի անկախության, ինչպես նաև միջամտությունից զերծ մնալու անհրաժեշտության մասին թե՛ դատական իշխանությունից դուրս, թե՛ հենց դատական իշխանության ներսում:
Ինչ վերաբերում է խափանման միջոցի վերաբերյալ որոշմանը, նա ընդգծեց. «Այս դեպքում դատարանը հաշվի է առել անձնական երաշխավորությունը՝ որպես քրեադատավարական ինստիտուտ: Ի՞նչ է այն իրենից ենթադրում. մեկ հարց՝ արդյո՞ք ելնելով վստահությունից՝ երաշխավորներն ի զորու են ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Չէ՞ որ կալանավորումը պատժիչ գործիք չէ: Այն անձը, որը կարող է նման պնդում անել, կնշանակի, որ ուղղակիորեն մարդու իրավունքների խախտման մասին է խոսում: Այս պարագայում նաև շատ հետաքրքիր հարց է առաջանում. մեկ տարի առաջ մոտ այս ժամանակահատվածում մի շարք անձինք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերող մեղադրանքներով անձնական երաշխավորության հիման վրա ազատ արձակվեցին դատարանի նիստերի դահլիճից, բայց դատախազությունը չբողոքարկեց այդ որոշումը: Ի դեպ՝ հուշեմ, որ դրանցից յուրաքանչյուրը դատաքննության բավականին նախնական փուլում էր, մի շարք ապացույցներ կային, որոնք որևիցե կերպ չէին սկսել ուսումնասիրվել, գործով կային մի շարք վկաներ, որոնք որևէ կերպ չէին հարցաքննվել: Այդ պարագայում առհասարակ ցանկացած գործով տարբերակված մոտեցումը պետք է բացառել»:
Ընդհանուր առմամբ, Ա. Վադևանյանը վերոնշյալ գործով այս պահի դրությամբ հետևյալ տրամաբանությունն է տեսնում. «Ես այժմ էլ եմ այն կարծիքին, որ 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանության հետ աղերս չունի: Այն ակնհայտ խնդիրներ ունեցող հոդված է և, հետևաբար, չի կարող իրացվել ո՛չ այսօր, ո՛չ վաղը ոչ ոքի նկատմամբ: Այս տարիների ընթացքում չէ՞ որ բազմաթիվ ցույցեր ենք ունեցել, հավաքներ, խնդիրներ, բայց այդ հոդվածը երբևէ չի դրվել գործածության մեջ, որովհետև չի կարող դրվել՝ ամբողջ խնդիրը դա է»:
Նա հավելեց, որ հոդվածը դժվարությամբ է մեկնաբանվում և օրինակ բերեց Ռ. Քոչարյանի գործով դռնբաց նիստի ժամանակ դատախազության ներկայացուցիչների հիմնավորումները. «Մեծ հաշվով, նման նորմը չի կարող համապատասխանություն ունենալ Սահմանադրությանը, ինչն էլ այս հոդվածով ու գործով որևէ քրեական հետապնդման իրականացման դադարեցման հիմքերից մեկն է հանդիսանալու»,-ասաց նա»։