Կարծիք

01.06.2019 09:45


Գործող վարչակազմի գործողությունները՝ երկակի ստանդարտների դասական նմուշ

Գործող վարչակազմի գործողությունները՝ երկակի ստանդարտների դասական նմուշ

Սորոսի Բաց Հասարակության Հիմնադրամի Երևանյան գրասենյակի մոտ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական կազմակերպության ակցիայի ընթացքում գործող վարչակազմի գործողությունները կրկին երկակի ստանդարտների դասական նմուշ էին:

Կարելի էր Սահմանադրության խախտմամբ շրջափակել դատարանները, այն շրջափակելու բացահայտ կոչեր անել, պարտադրել, հանձնարարել, որ իրենց աշխատանքի ժամին արգելափակմանը մասնակցեն պետական պաշտոնյաները՝ նույնիսկ ԱԺ պատգամավորները, ոստիկանությունը կանգնի և պաշտպանի օրինախախտների անօրինական գործողությունները...

Իսկ ՎԵՏՕ-ի կողմնակիցների ինքնաբուխ, խաղաղ համանման՝ օրինական գործողությունն արգելել և ոստիկանական անհամաչափ ուժերով շրջափակել Սորոսի գրասենյակը, խախտել ՀՀ քաղաքացինների ազատ տեղաշարժի, խաղաղ միջոցառում անցկացնելու իրավունքները...

Սա՛ է իմքայլականների նվաճումը, սա՛ է ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը:

Նիկոլ Փաշինյանի այն հայտնի կետերի մեջ որպես «ձեռքբերում» կարելի է ավելացնել՝ երկակի, ընտրովի մոտեցում է կիրառվում այլ քաղաքական, հասարակական ուժերի, քաղաքացիների առանձին խմբերի կողմից իրականացվող միջոցառումների նկատմամբ: Օրենքները կիրառվում են կամայական ու սելեկտիվ, ինչպես պահանջում է իրավիճակն ու իշխանությունների կամքն ու ցանկությունը՝ կախված իրավիճակից ու տրամադրությունից...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը