Կարծիք

01.06.2019 09:40


Թևակոխում ենք բացարձակ միապետության փուլ

Թևակոխում ենք բացարձակ միապետության փուլ

Եվ այսպես, տիկնայք և պարոնայք, թևակոխում ենք բացարձակ միապետության փուլ:
Ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ կարևորագույն մարմիններում ու կառույցներում ներդրվում են ընդգծված նիկոլական, լևոնական և ՔՊ-ական ծառայամիտ կադրեր, որոնց նպատակն է՝ զանազան կլյաուզաներով հասնել Փաշինյանի բացարձակ և աներեր իշխանությանը: Բացառել որևէ հակակշիռ նիկոլյան գահի հյուսիսկորեական նկրտումներին:

Ասվածի վառ վկայությունն է՝ լևոնանիկոլական «ամենաքոքված», աղվեսական հակումներով աչքի ընկած փաստաբան Վահե Գրիգորյանի առաջադրումը ՀՀ նախագահի կողմից՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու:

Ունենալ Սահմանադրական դատարանում մարդ, ով առաջ կտանի Նիկոլի շահը՝ վատ չէ, ընկե՛ր թավշյաներ, վատ չեք մտածել: Այլ հարց է՝ որքանով էֆեկտիվ կլինի ձեր մտահղացումը, եթե հաշվի առնենք, որ սեփական ձեռքի խաղալիքը դարձրած մարդուն պետական կառույցներում օգտագործելը նույնպիսի հարված է ժողովրդավարությանը, որքան դատարանի դուռ փակելը:

Հ.Գ. Արմեն Սարգսյանը հրավիրվել էր որպես Սերժ Սարգսյանի կամակատար-նախագահ, բայց դարձավ Նիկոլ Փաշինյանի կամակատար-նախագահը: Փաստորեն, նրա համար միևնույն է, թե ում է ծառայում: Կարևորը՝ կյանքն ուրախ լինի, ապրուստը՝ ձրի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը