Բան չմնաց: Ընդամենը երկու ամիս հետո կհրապարակվեն անցած տարվա տնտեսական ցուցանիշները: Այդ ժամանակ էլ կիմանանք, թե ինչ պատկեր է արձանագրվել գազի ներմուծման ոլորտում: Քիչ թե շատ պաշտոնական տվյալը վերաբերում է 2018թ. առաջին կեսի ներմուծումներին: Նշվում էր, որ 2017թ. համեմատ՝ ներմուծումը պակասել է յոթ տոկոսով: Աշնան կողմ համեմատությունն ավելի մեծ տարբերություն էր արձանագրել` 13.6 տոկոս: Գազի ներմուծման և արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների կրճատումը բավական ստույգ տեղեկատվություն է տնտեսության իրական հատվածի (մեր պարագայում՝ նաև ջեռուցման շրջանում բնակչության վճարունակության) մասին:
Տնտեսական զարգացումների նախարարն էր ասում, որ մեկ շնչի հաշվով արտադրված (կարելի է ավելացնել` նաև սպառված) էլեկտրաէներգիայի հաշվով Հայաստանը չի կարելի համարել տնտեսապես զարգացած երկիր: Բայց միշտ էլ մեր տնտեսության թվերը հնարավոր է համեմատել տարածաշրջանի երկրների նման ցուցանիշների հետ: Այս պարագայում խնդիրը համարյա պարզագույն է: Հարևան Իրանն ու Ադրբեջանն էներգակիր արտահանող երկրներ են: Հետևաբար, նրանց հետ համեմատվելը իմաստազուրկ է: Միակը մնում է Վրաստանը: Բոլորովին զարմանալի չէ, որ այս երկրում տվյալները մանրամասն հաշվարկվել ու հրապարակվել են:
2018թ. վրաց ներմուծումները կազմել են մոտ 2 մլրդ 560 մլն խմ: Հայտնի է, որ մեր հարևանները գազ ներմուծում են Ադրբեջանից: Դրան, իհարկե, հարկավոր է գումարել իրենց երկրով Հայաստան առաքվող գազի 10 տոկոսի չափով ծավալ: Հենց այդքան է ռուսական «Գազպրոմից» Վրաստանը ստանում տարանցիկ առաքում ապահովելու համար: Սակայն այս տարի պարզվեց, որ վրաց-ռուսական բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Վրաստանը կվճարի ստացած գազի դիմաց: Հասկանալի է այն պատճառով, որ տրանզիտի 10-տոկոսանոց մասնաբաժինն արդեն չի բավականացնում աճող վրացական տնտեսությանը: Պաշտոնապես հայտարարվել են անգամ վրաց տնտեսության ակնկալիք ծավալները: Տոկոսային թվերով պատկերն այսպիսին է` գազի սպառումը 2019-ին հինգ տոկոս ավելանալու է: Խոսքն ընդհանուր սպառման մասին է: Զուտ ադրբեջանական գազի ներմուծումն ավելի շատ է ավելանալու` յոթ տոկոս: Ռուսաստանից ներդրումների չափաբաժինը փոքր մնալով՝ միևնույնն է՝ թռիչքային աճ է արձանագրելու:
2018թ. Վրաստանը ներմուծել է ընդամենը վեց մլն խմ (այս թիվը մինչև պաշտոնական թվերի հրապարակումը հնարավորություն կտա հաշվարկել Հայաստանի ներմուծումների ծավալը: Մոտավորապես, իհարկե) գազ: Սակայն այս տարի վրաց ներդրումների ծավալն ավելանալու է 24 անգամ: 2019թ. ընթացքում մեր հարևանները ՌԴ-ից մոտ 144 մլն խմ գազ են ներմուծելու: Ավելին՝ հայտնի է, որ այդ ծավալից մոտ 95.5 մլն խմ–ն բաժին է ընկնելու հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Փաստորեն, այս երկրի տնտեսական ղեկավարությունը կանխատեսում է, որ աճող տնտեսության պարագայում աշնանը (ջեռուցման սեզոնին) նախորդ տարիների տեմպով մատակարարվելու դեպքում գազը բնակչությանը չի բավականացնելու: Նախանձելի որակի պլանավորում-կառավարում է: Ընդ որում, պետք է նաև արձանագրել, որ ՌԴ տնտեսական հարաբերությունների քիչ թե շատ «կարգավորումը» երկրի քաղաքական ուժերի կողմից միանշանակ չի ընկալվում:
«Գազպրոմը» ակտիվացել է վրացական գովազդային շուկայում: Արդյունքում՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավորները գովազդի օրենքի վերանայման նախագիծ են առաջ քաշել: Եթե այն ընդունվի խորհրդարանում, ապա ՌԴ իշխանությունների հետ կապված անձանց ու կազմակերպություններին կարգելեն վրացական լրատվամիջոցներում գովազդ տեղադրել կամ հանդես գալ որպես հաղորդումների հովանավոր: Ահա այպիսի փուլում են վրաց-ռուսական «գազային» հարաբերությունները:
Ստիպված եմ կրկնվել` Ադրբեջանի պարագայում այս թեման պարզապես հետաքրքիր չէ: Փոխարենը՝ առաջարկում եմ ծանոթանալ այդ երկրի մասին «ամենաթոփ» տնտեսական տեղեկատվությանը. Ադրբեջանում լուրջ խնդիր կա POS-տերմինալների սպասարկման ոլորտում (խոսքը քարտով անկանխիկ վճարում ընդունող տերմինալների մասին է): Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ երկրում քարտով աշխատավարձ ստացողները չեն կարողանում խանութներից գնումներ կատարել: Լուրը, բնականաբար, ահագին «աշխուժություն» է առաջացրել տեղի մամուլում ու սոցցանցերում. խորհրդարանական պատգամավորները կանխիկ չունեն: Կարծեմ՝ համարյա նման դեպք հիշեցնող մի բան մի քանի ամիս առաջ մեր խորհրդարանականի հետ էր կատարվել:
Հոդվածս ավարտում եմ հնաոճ մակագրությամբ՝ «Մնանք մեր տնտեսության տվյալներին սպասելով»:
Կիրականանա՞ն արդյոք «Գազպրոմի» երազանքները Վրաստանում

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org