Լրահոս

05.04.2010 09:29


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահին

Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասսենին:

Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը և մասնավորապես քաղբանտարկյալների առկայության փաստը: Առաջին նախագահը շեշտել է նաև, որ եթե առաջիկայում տեղի ունենալիք ՄԻՄՖ կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում չարտահայտի այս հարցերի վերաբերյալ, ապա դա մի կողմից խոր հիասթափություն կպատճառի հասարակությանը, մյուս կողմից մեծ նվեր կհանդիսանա Հայաստանի բռնապետական իշխանությանը' նրանց խրախուսելով էլ ավելի խստացնել քաղաքական ճնշումներն ու հալածանքները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը