Խորհրդարանը ՍԴ անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության
Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության՝ քաղաքական նպատակների համար։
Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ՝
- դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ, կամ - մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում և ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) և այլ։
Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե՛ նախկին, թե՛ ներկա խորհրդարաններն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է. առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջև է կատարվում։
Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանո՞ւմը, թե այդ անօրինականության ցուցադրությունը։
Մի խոսքով, ՍԴ անդամի ընտրությունեը քաղաքական է, և երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը։
Խորհրդարանը ՍԴ անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության
Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության՝ քաղաքական նպատակների համար։
Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ՝
- դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ, կամ
- մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում և ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) և այլ։
Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե՛ նախկին, թե՛ ներկա խորհրդարաններն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է. առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջև է կատարվում։
Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանո՞ւմը, թե այդ անօրինականության ցուցադրությունը։
Մի խոսքով, ՍԴ անդամի ընտրությունեը քաղաքական է, և երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը։
Ստեփան Դանիելյանի ֆեյբուքյան էջից