Լրահոս

11.02.2011 10:42


ՌԴ ԱԳՆ. «Ներկա դրությամբ Ռուսաստանն ու Ադրբեջանը տարածքային փոխադարձ հավակնություններ չունեն»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ա. Կ. Լուկաշևիչը մեկնաբանել է 2011թ. փետրվարի 9-ին «Անկախ թերթում» տպագրված  «Մնալ Ռուսաստանում» հոդվածը։

Հոդվածի հեղինակը Միլրադ Փաթուլաևն է, ով բավական ողբերգական երանգով ներկայացնում է Հրահ-Ուբա և Ուրյան-Ուբա սահմանամերձ գյուղերի բնակիչների հանրահավաքը, բայց միաժամանակ բավական կամայականորեն է վերաբերվում փաստերին։

«Հոդվածում Ադրբեջանի երկու փոքր գյուղերում բնկավող ռուս քաղաքացիների վերաբերյալ բարձրացված խնդիրները լավ հայտնի են թե՛ Մոսկվային, թե՛ Մախաճկալային, թե՛ Բաքվին։ Ներկա դրությամբ Ռուսաստանն ու Ադրբեջանը տարածքային փոխադարձ հավակնություններ չունեն։ Մեր պետությունների միջև սահմանը որոշված է ինչպես Կասպից ծովի հատակով, այնպես էլ ցամաքով։ Ցամաքային սահմանագիծը հաստատված է Պետական սահմանի մասին պայմանագրով, որը 2010թ. սեպտեմբերի 3-ին Բաքվում ստորագրվել էր ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի կողմից։ Այն համապատասխանում է Դաղստանի ԻԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ միջև նախկին վարչական սահմանին»,-ասել է Լուկաշևիչը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը