Մեկնաբանություն

31.05.2019 13:37


Արմեն Սարգսյանի ինքնանվաստացումը

Արմեն Սարգսյանի ինքնանվաստացումը

Թեև ՀՀ սահմանադրությամբ մեր երկրի նախագահը պետության գլուխն է, բայց նախագահ նշանակված Արմեն Սարգսյանն ավելի շատ մեխի գլուխ է հիշեցնում (մեղմ ասած), քանզի թույլ տվեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բարոյաքաղաքական առումով հարվածի պետության գլխին։

Մենք հիմա ունենք անգլուխ պետության գլուխ։ Ու ոչ մի արհեստական ու քծնանքային ժպիտ չի փրկի այս «անգլիացուն»։

Բանն այն է, որ այսօր Արմեն Սարգսյանը տեղի է տվել Նիկոլ Փաշինյանի անձնական կապրիզներին ու քաղաքական նեղ հաշվարկին՝ Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելով լևոնանիկոլական տանդեմին կից իրավաբան աշխատող Վահե Գրիգորյանին։ Նրան, ով հրապարակավ Արմեն Սարգսյանին համարել է ոչ լեգիտիմ։

Արմենը մի քիչ դիմադրեց, մի քանի թեկնածու առաջադրեց, բայց, փաստորեն, տեղի տվեց։ Եվ այս մարդուն մենք՝ հարկատուներս, պահում ենք որպես պետության գլուխ, ով օրերս բավական լղոզված արտահայտվեց սահմանադրական կարգի տապալմանը միտված փաշինյանական հերթական նախաձեռնությանը՝ դատարանները շրջապատելուն։ Մինչդեռ մայր օրենքի համաձայն՝ նախագահը պետք է հետևեր Սահմանադրության պահպանմանը։

Արմեն Սարգսյանի գրասենյակը տարածել է մի հայտարարություն, թե բա՝ նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա՝ հանրապետության նախագահն առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Բոլորի համար էլ պարզ է, որ Արմեն Սարգսյանը ոչ թե իր ցանկությամբ, այլ վախից ու իր թսիկ տեսակից ելնելով է ընդառաջ գնացել Նիկոլ Փաշինյանի անձնական կապրիզին ու պատկերավոր ասած՝ լիզել իր թքածը։ Դա ինքնանվաստացում էր։ Ուրիշ ոչինչ։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա Վահեի հարցում նրա համառությունը ցույց է տալիս, որ նա փորձում է էգոիզմի վրա հիմնված տոտալիտար ռեժիմ կառուցել։ Այդ ռեժիմի կառուցումը թույլ չտալը և Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման համակարգից հեռացնելը Հայաստանի ու Արցախի շահերով առաջնորդվող բոլոր շրջանակների օրակարգային հարցը պետք է դառնա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը