Կարծիք

31.05.2019 14:25


Վարչապետն այդպես էլ չսովորեց զատել առաջնայինը երկրոդականից

Վարչապետն այդպես էլ չսովորեց զատել առաջնայինը երկրոդականից

Երեկ կառավարության նիստում մեծարգո պարոն վարչապետը հորդորեց իր ենթականերին լավ գործերի մասին բարձրաձայնել, որպեսզի հանրությունն իմանա: Փաշինյանն ասաց, որ պետք չէ ավելորդ համեստություն անել:
Ես էլ շատ կուզենայի, որ կառավարության դրական գործերը այնքան էական լինեին, որ առանց բարձրաձայնելու էլ տեսանելի լինեին:
Օրինակ՝ երեկ հայտարարվեց, որ 200 հազար մարդու անվճար դեղ է տրամադրվելու: Իհարկե, լավ է: Բայց եթե հաշվի առնենք, որ Փաշինյանն իր կարճատես քաղաքականությամբ ահավոր մեծացրել է արցախյան պատերազմի վերսկսման վտանգը, դեղերի տրամադրումը այնքան էլ մխիթարական փաստ չէ, մի տեսակ խամրում է բացասականի ֆոնին:
Վարչապետն այդպես էլ չսովորեց զատել առաջնայինը երկրոդականից:
Նա չգիտակցեց, որ քրեական հետապնդումը Խաչատուրովի հանդեպ հանգեցրեց Հայաստան-ՀԱՊԿ լարվածության, իսկ Քոչարյանի դեմ քրեական գործի հարուցումը՝ Հայաստան - Ռուսաստան կապերի վատացման:
Եվ այսօր նա գուցե հոգու խորքում զարմանում է, թե ինչու է Մեդվեդևը ծիծաղում իր վրա, թե ինչու է Պուտինը խուսափում իր հետ հանդիպելուց, թե ինչու էր Լուկաշենկոն իրեն խորհուրդ տալիս լեզուն մի տեղը մտցնել, և թե ինչու է Նազարբաևն իրեն ցուցադրաբար արհամարհում:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը