Կարծիք

31.05.2019 13:40


Ժողովրդական դատարանի վկաները

Ժողովրդական դատարանի վկաները

Նա իշխանության եկավ նախորդներից ժողովրդի դժգոհությունը շահարկելով, մանիպուլյացիաներով ու դեմագոգիայով։ Հիստերիկ էր ու վախկոտ։ Ագրեսիվ էր ու կոմպլեքսավորված։

Նա դարձավ ժողովրդի վարչապետը ու անցավ գործի։ Թշնամության ու ատելության մթնոլորտ ձևավորեց, հասարակությունը բաժանեց սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի։

Նա անողոք էր իր քաղաքական ընդդիմախոսների և ընդհանրապես իր գերիշխանությունը չընդունողների նկատմամբ։

Նա պատժիչ և տոտալիտար ռեժիմ ստեղծելու գործիքի վերածեց դատարանները՝ մինչ այդ գրավելով խորհրդարանն ու կառավարությունը։ Հայտարարեց, որ դատարանները պետք է պատկանեն ժողովրդին և հարձակվեց դատարանների վրա։

Օգտագործելով անսահման իշխանությունը՝ Ադոլֆ Հիտլերին հաջողվեց նացիստական Գերմանիայում կցորդ ու դակիչ դատական համակարգ ձևավորել`ժողովրդական դատական պալատ։ Դա 2019–ին, ներեցեք, 1934 թվականին էր...

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը