Երեկ Փաշինյանի կառավարությունը հերթական «դարակազմիկ հաջողությունը» գրանցեց իր ակտիվում. 17 նախարարությունների կազմով վերջին նիստը անցկացրեց։ Եվ հիմա, 5 նախարարությունների, սուրճ խմելով զբաղված ավելորդ «ուտող բերանների» բալաստից ազատված, կարող է թեւքերը քշտել եւ անցնել գործի։ Պարզ է, չէ՞, որ առանց գյուղատնտեսության նախարարության՝ գյուղատնտեսությունը շատ ավելի թափով կզարգանա, առանց մշակույթի նախարարության՝ մշակույթն աննախադեպ բուռն եւ անկասելի վերելք կապրի առանց սփյուռքի նախարարության՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությունն առավել քան երբեւէ «դուխով»` կիլոմետրանոց քայլերով առաջ կգնա... Առաջարկում եմ ավելի առաջ գնալ։ Օրինակ՝ ինչո՞ւ չվերացնել Արդարադատության նախարարությունը, չազատվել Արդարադատության նախարարի հաստիքից եւ անհասանելի նոր բարձունքներ չնվաճել այդ ոլորտում։ Մեկ է` նախարարը ոչինչ չի որոշում, նրանից ոչինչ կախված չէ, նրա կարծիքը (եթե այդպիսին ընդհանրապես կա) վաղուց արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։ Համ էլ ի՞նչ արդարադատություն, եթե էսօր-էգուց անցնում ենք անցումային անարդարադատության եւ սորոսական փորձագետների զգայուն ղեկավարությամբ ինչ ուզենանք` այն էլ կանենք գեղական կարգով...
Ի՜նչ լավ է, չէ՞...
Երեկ Փաշինյանի կառավարությունը հերթական «դարակազմիկ հաջողությունը» գրանցեց իր ակտիվում. 17 նախարարությունների կազմով վերջին նիստը անցկացրեց։ Եվ հիմա, 5 նախարարությունների, սուրճ խմելով զբաղված ավելորդ «ուտող բերանների» բալաստից ազատված, կարող է թեւքերը քշտել եւ անցնել գործի։
Պարզ է, չէ՞, որ առանց գյուղատնտեսության նախարարության՝ գյուղատնտեսությունը շատ ավելի թափով կզարգանա, առանց մշակույթի նախարարության՝ մշակույթն աննախադեպ բուռն եւ անկասելի վերելք կապրի առանց սփյուռքի նախարարության՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությունն առավել քան երբեւէ «դուխով»` կիլոմետրանոց քայլերով առաջ կգնա...
Առաջարկում եմ ավելի առաջ գնալ։ Օրինակ՝ ինչո՞ւ չվերացնել Արդարադատության նախարարությունը, չազատվել Արդարադատության նախարարի հաստիքից եւ անհասանելի նոր բարձունքներ չնվաճել այդ ոլորտում։
Մեկ է` նախարարը ոչինչ չի որոշում, նրանից ոչինչ կախված չէ, նրա կարծիքը (եթե այդպիսին ընդհանրապես կա) վաղուց արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։
Համ էլ ի՞նչ արդարադատություն, եթե էսօր-էգուց անցնում ենք անցումային անարդարադատության եւ սորոսական փորձագետների զգայուն ղեկավարությամբ ինչ ուզենանք` այն էլ կանենք գեղական կարգով...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից